«Իրանն անցած շաբաթ ավելի շատ ԱԹՍ-ներ և հրթիռներ է արձակել, քան վերջին մեկ տարվա ընթացքում». Թրամփ
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ Քոնգրեսի միջանկյալ ընտրություններում Դեմոկրատական կուսակցության հաղթանակից հետո Թեհրանը դարձել է ավելի ագրեսիվ, քանի որ դեմոկրատներին «թույլ» է համարում։ «Ինչպես բոլորը հիշում են, նոյեմբերի 3-ին կայացած միջանկյալ ընտրությունների վերաբերյալ երկու բան էի կանխատեսել։ Նախ՝ եթե հաղթեն դեմոկրատները, ֆոնդային շուկաները զգալի անկում կապրեն, ինչը և տեղի ունեցավ։ Եվ երկրորդ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունն ավելի ագրեսիվ կդառնա իր հարձակումներում, ինչը նույնպես տեղի ունեցավ»,- գրել է Թրամփը՝ Truth Social սոցիալական ցանցում։ Նրա խոսքով՝ «վերջին մեկ շաբաթվա ընթացքում Իրանը ավելի շատ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ է արձակել, քան վերջին մեկ տարվա ընթացքում որևէ այլ ժամանակահատվածում»։ ԱՄՆ նախագահը նշել է, որ դրանք բոլորը խոցվել են և վնաս չեն պատճառել։ |

«Գերմանիայի և ՆԱՏՕ-ի զինված ուժերը փոխել են Լիտվա ռազմական տեխնիկա տեղակայելու իրենց ծրագրերը». #Bild
10214:31
Ֆիդանը հայտարարել է Սիրիայի դեմ Իսրայելի կողմից հնարավոր գործողության մասին
14711:30
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Անկախության օրվա առթիվ
11111:18
Թրամփը հրապարակել է իր և Պուտինի լուսանկարը՝ «Իմ ընկերը» գրառմամբ
16610:07
«Մեր փրկությունը միայն ու միայն մեր հավաքական ուժի մեջ է»․ Արշակ Սադոյան
10109:36
«Սա շատ կարևոր ազդակ է»․ Հակոբ Բադալյան
13509:18
