«Եթե չեն ուզում Գյումրիում ՔՊ-ն հաղթի, պետք է զգուշանան ևս երկու ուժից»․ Սուրեն Սուրենյանց
![]() «Գյումրիում այս ընտրություններն ավելի մրցակցային ու լարված են լինելու, քան 2021-ի ընտրությունները։ Մրցակցային լինելը պայմանավորված չէ մասնակից քաղաքական ուժերի թվով»,- ֆեյսբուքյան եթերում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ նշելով, որ 2021-ին Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցել է 11 քաղաքական ուժ, իսկ այս տարի՝ 9 քաղաքական ուժ։ «Ներկայացված է հանրապետության քաղաքական ուժերի գրեթե ողջ ներկապնակը, Գյումրիում ազդեցիկ խմբավորումները՝ նախկին քաղաքապետ, պատգամավոր, նույնպես մասնակցում են ընտրություններին, բացի այդ դրանք նախորդում են համապետական ընտրություններին։ Քաղաքական ուժերը ոչ միայն փորձելու են այս ընտրությունները ծառայեցնել Գյումրու խնդիրներին, այլև փորձելու են իրենց ուժերը համապետական ընտրություններից առաջ, ստուգելու են իրենց պոտենցիալը, հնարավորությունները և որոշակի խմբագրումներ են անելու իրենց ծրագրերում։ Նախորդ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների մոտ 20%-ը՝ 26 հազար ընտրող, հիմա իմ կանխատեսմամբ ընտրություններին մասնակցելու է 30-35 հազար քաղաքացի»,- ասաց Սուրենյանցը։ Նրա խոսքով ընդդիմադիրները չպետք է թիրախավորեն միմյանց, չպետք է համագործակցեն ՔՊ-ի հետ և ապագա ավագանիում ներկայացված ընդդիմադիր ուժերը պետք է կոնսենսուսի գան ու որոշեն հաղթող թեկնածուին՝ կանխելու ՔՊ հաղթանակը։ «Եթե ընտրողները չեն ուզում, որ Գյումրիում ունենան ՔՊ-ական իշխանություն, պետք է զգուշանան ևս երկու ուժից»,- ասաց Սուրենյանցը՝ նշելով «Եվրադաշինք»-ի և Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության կողմից առաջադրված Արտյոմ Թումանյանի անունները։
Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |
«Եթե Ադրբեջանում փակվի ԿԽՄԿ գրասենյանը՝ Ադրբեջանն անցնելու է ավելի բիրտ խոշտանգումների». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
1316:42Զելենսկին ժամանել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ գագաթնաժողովին (տեսանյութ)
4016:38«ԱՄՆ-ում ապաստանած ուկրաինացիները կզրկվեն ժամանակավոր իրավական կարգավիճակից»․ #Reuters
5816:32«Ադրբեջանցի պատգամավորը սպառնում է, թե Հայաստանը կարող է քարտեզից վերանա»․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
4916:24«ԵՄ-ն ցանկանում է խաղաղություն՝ ուժի միջոցով»․ Ֆոն դեր Լայեն
8716:21«ՌԴ-ի և Բելառուսի սահմանին ՆԱՏՕ-ի ներկայությունը պետք է ընդլայնվի»․ Տուսկ
8816:08