Չինաստանը դեմ է Ուկրաինայի հարցով ԱՄՆ-Ռուսաստան բանակցություններին
![]() Եվրոպական հարցերով Չինաստանի հատուկ ներկայացուցիչ Լու Շայեն ասել է, որ Եվրոպան և Ուկրաինան պետք է մասնակցեն խաղաղ գործընթացին Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ հավասար հիմունքներով։ Նրա խոսքերը մեջբերում է South China Morning Post-ը։ «Եթե նայեք, թե ինչպես է Թրամփի վարչակազմը բացահայտ գերիշխող քաղաքականություն վարում Եվրոպայի նկատմամբ՝ դաշնակիցների հետ նման կերպ վերաբերվելով, անկեղծ ասած՝ միանգամայն ապշեցուցիչ է»,- ասել է Լուն Չինաստանի Ժողովրդական Քաղաքական Խորհրդատվական համաժողովի քննարկման ժամանակ: Դիվանագետն ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև պատերազմը կարգավորելու բանակցությունները չեն կարող անտեսել այլ կողմերի, մասնավորապես եվրոպական պետությունների կարծիքները։ «Որոշումները պետք է քննարկվեն հավասար հիմունքներով և ոչ թե պարտադրվեն սահմանափակ թվով երկրների կողմից: Սա չպետք է որոշվի միայն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, հատկապես հաշվի առնելով Եվրոպայի մտահոգությունները, որն զգում է, որ նման դիվանագիտական մանևրները պարզապես մի կողմ են մղում իրեն»,- ասել է չինացի դիվանագետը։ Միևնույն ժամանակ, Լու Շայեն ողջունել է Վաշինգթոնի և Մոսկվայի միջև ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորմանն ուղղված քննարկումները, սակայն ընդգծել է, որ ցանկացած խաղաղ գործընթաց պետք է ներառի բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ եվրոպական երկրների ճանաչումն ու մասնակցությունը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
