«Հրանտ Բագրատյանն անմեղ ճանաչվեց․ արդար դատական ակտ էր»․ Հովհաննես Քոչարյան
![]() «Այսօր Հրանտ Բագրատյանն արդարացվեց»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հրանտ Բագրատյանի փաստաբան Հովհաննես Քոչարյանը։ Հիշեցնենք՝ Հրանտ Բագրատյանին 2023թ․ մեղադրանք էր առաջադրվել Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու մեջ, որոնք, ըստ իրավապահների, արվել են ապրիլի 4-ին՝ ԱԺ մոտ «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքում ունեցած ելույթի ժամանակ։ «Արդար դատական ակտ էր։ Նախադրյալներ չկային․ նախաքննական այն ապացույցները, որոնք հավաքվել էին, արդեն բավարար հիմք էին տալիս, որ նախաքննության փուլում այս հետապնդումը դադարեցվեր։ Կարծում եմ՝ նման կարգի գործերը դատարանում տեղ չունեն։ Վերջնական դատական ակտ դեռ չունենք։ Հրանտ Բագրատյանը ճանաչվել է անմեղ, և դատարանն արդարացման վերդիկտ է կայացրել։ Լրացուցիչ դատալսումների փուլում մի քանի արարողակարգային հարցեր կքննարկվեն ու արդեն վերջնական դատական ակտի հրապարակման օրը կհայտարարվի կողմերին, և դրանով այս քննությունը կավարտվի»,- նշեց Քոչարյանը։ |
«Ժամանակը մեր դեմ է աշխատում». ակցիա՝ հաջակցություն Բաքվում ապօրինի պահվող գերիների (տեսանյութ)
4716:12Դպրոցի 3-րդ հարկի պատուհանից ընկած երեխայի վիճակը կայուն է
5416:00«2024-ին ՀՀ-ում թափառող կենդանիների հարձակումներից տուժելու 4947 դեպք է գրանցվել»․ Գառնիկ Դանիելյան
7314:30«Միջպետական ճանապարհը միակողմանի է». Ոսկան Սարգսյան
10114:06«Մարդկանց միայն հետաքրքրում է՝ վարչապետն ինչ ժամ է կապել, ով՝ որտեղից է գողացել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12712:42Ապրիլի 1-ից հունիսի 13-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
13611:42