«Ուկրաինան և ԱՄՆ-ն քննարկում են նոր սպառազինությունների մատակարարումները»․ Զելենսկու գրասենյակ
![]() Ուկրաինայի և ԱՄՆ-ի իշխանությունները քննարկում են նոր սպառազինությունների մատակարարումները, այդ թվում՝ Patriot զենիթահրթիռային համակարգերի համար նախատեսված հրթիռները։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ լեհական Wirtualna Polska պորտալին տված հարցազրույցում ասել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը։ «Իհարկե, մենք ամենից շատ շահագրգռված ենք Patriot համակարգերի համար հրթիռներ ստանալու հարցում, քանի որ դա բնակչության պաշտպանության և կարևոր ենթակառուցվածքների հարց է, բայց մեզ համար կարևոր են նաև այլ զինատեսակները: Եվ այդ համաձայնագրերն այժմ սեղանի վրա են և քննարկվում են»,- ասել է Պոդոլյակը։ Ավելի վաղ Փենթագոնի ներկայացուցիչը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ ԱՄՆ Զինված ուժերը դադարեցրել են Ուկրաինային ռազմական օգնության մատակարարումը։ Ինչպես հայտնում է Bloomberg-ը, կասեցումը վերաբերում է նաև Լեհաստանի տարանցիկ գոտիներում տարանցման կամ առաքման սպասող զենքերին: |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
