Թրամփը դադարեցրել է ռազմական օգնությունն Ուկրաինային
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է դադարեցնել Կիևին տրամադրվող ռազմական բոլոր տեսակի օգնությունները։ Այս մասին հայտնում են Bloomberg-ը և Fox News-ը։ Միացյալ Նահանգները կասեցնում է Ուկրաինային տրամադրվող ընթացիկ ռազմական օգնությունը, քանի դեռ նրա ղեկավարությունը չի ցուցաբերում խաղաղությանն իր հանձնառությունը, պարզաբանում է գործակալությունը՝ վկայակոչելով Փենթագոնի բարձրաստիճան պաշտոնյային: Սպիտակ տանը տեղի ունեցած բանավեճից հետո Թրամփը հայտարարել է, որ Կիևը կարող է վերադառնալ Վաշինգթոնի հետ բանակցություններին, եթե Վլադիմիր Զելենսկին հաստատի, որ խաղաղություն է ցանկանում։ Ըստ աղբյուրի՝ խոսքը վերաբերում է ամերիկյան ռազմական տեխնիկայի մատակարարումների դադարեցմանը, այդ թվում՝ Լեհաստանով տարանցիկ զենքին, ինչի հետ կապված՝ Թրամփը պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին հրաման էր տվել։ «Սա օգնության վերջնական կասեցում չէ, այլ՝ դադար»,- Fox News-ին հայտնել է նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը: |

Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞ն․ «Ժողովուրդ»
3809:06
«Այս ամենը տեղավորվում է Նիկոլի հնարած «Իրական Հայաստանի» քաղաքական տրամաբանության մեջ»․ Արմեն Հովասափյան
6908:30
«Կառավարությունն ում համար է բարերար, ում համար՝ վնասատու և չարագործ»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
14403:06
«Սեփական մեղքը փորձում են բարդել նրանց վրա, ովքեր ծառայել են հայրենիքին»․ Միհրան Մախսուդյան
12002:06
«Ջրային ռեսուրսներին վերաբերող հարցերը լուրջ նշանակություն ունեն Բաքվի համար»․ Վարդան Ոսկանյան
14001:06
Համբուրգում ցուցարարները պահանջում են Մերցի հրաժարականը (տեսանյութ)
21700:31
