Անպատասխան հարցեր, կոշտ մեղադրանքներ, լեզվակռիվ, չեղարկված համաձայնագիր. մանրամասներ` Թրամփ-Զելենսկի հանդիպումից
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր Զելենսկին փորձել է հակաճառել ամերիկացի իր գործընկերոջ հետ՝ բղավելով, երբեմն նրանից առաջ ընկնելով՝ պատասխանել մամուլի հարցերին, երբեմն ուղղակիորեն ընդհատելով և կոպիտ արձագանքելով լրագրողների որոշ հարցերին, գրում է TASS-ը։ Երբ Զելենսկին գրեթե սկսել է բղավել՝ ընդհատելով Թրամփին, լրագրողներին խնդրել են լքել սենյակը, և բանակցությունները շարունակվել են փակ դռների հետևում։ Մինչ բանակցությունները Թրամփն ու Զելենսկին հարց ու պատասխան են անցկացրել մամուլի հետ։ Երբ Թրամփն ասել է, որ ավելի շատ շահագրգռված է ընդհանուր հակամարտությունը լուծելու համար համաձայնության հասնելով, Զելենսկին ընդհատել է նրան՝ ընդգծելով, որ ավելի շատ շահագրգռված է վերադարձնել բոլոր կորցրած քաղաքները։ Զելենսկին նաև ընդհատել է Թրամփին, երբ նա ասել է, որ Ուկրաինայի վերաբերյալ պայմանավորվածությունները միշտ կատարվել են իր իշխանության օրոք, և սկսել ապացուցել, որ Ռուսաստանը խախտել է հրադադարը 2016 թվականին և ավելի ուշ, երբ Թրամփը նախագահ էր։ Ամերիկայի նախագահը համաձայն չի եղել նրա հետ։ Զելենսկին նույնպես չի համաձայնել, երբ Թրամփն ասել է, որ Ուկրաինան պետք է փոխզիջման գնա, թեև այս անգամ նա ձեռնպահ է մնացել ԱՄՆ-ի առաջնորդի խոսքերը վիճարկելու փորձերից։ Լրագրողներից մեկը Զելենսկիին հարցրել է, թե ինչու է նա կրկին Թրամփի հետ հանդիպմանը ներկայացել իր բլուզներից մեկով և ոչ թե կոստյումով, ինչին Զելենսկին պատասխանել է, որ կոնֆլիկտի ավարտից հետո կկրի կոստյում, որը «գուցե ավելի թանկ լինի», քան այն, ինչ հիմա կրում է հարցնողը։ Զելենսկին կրկնել է Ռուսաստանի հասցեին իր մեղադրանքները. հարցին, թե արդյոք նա հավատո՞ւմ է ԱՄՆ-ի շարունակական աջակցությանը, նա փորձել է պատասխանը փոխանցել Թրամփին, ով թեման թողել է անպատասխան: Այնուհետև Զելենսկին սկսել է պնդել, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի կողքին է, սակայն Թրամփն այս խոսքերը ևս թողել է առանց մեկնաբանության։ Ավելի վաղ Զելենսկին ժամանել էր Սպիտակ տուն՝ Թրամփի հետ բանակցությունների համար։ Սակայն րոպեներ առաջ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի հանքային համաձայնագրի ստորագրումը լեզվակռվից հետո չեղարկվել է, Զելենսկին լքել է Սպիտակ տունը: |

Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞ն․ «Ժողովուրդ»
3809:06
«Այս ամենը տեղավորվում է Նիկոլի հնարած «Իրական Հայաստանի» քաղաքական տրամաբանության մեջ»․ Արմեն Հովասափյան
6908:30
«Կառավարությունն ում համար է բարերար, ում համար՝ վնասատու և չարագործ»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
14403:06
«Սեփական մեղքը փորձում են բարդել նրանց վրա, ովքեր ծառայել են հայրենիքին»․ Միհրան Մախսուդյան
12002:06
«Ջրային ռեսուրսներին վերաբերող հարցերը լուրջ նշանակություն ունեն Բաքվի համար»․ Վարդան Ոսկանյան
14001:06
Համբուրգում ցուցարարները պահանջում են Մերցի հրաժարականը (տեսանյութ)
21700:31
