«Խաղաղությունը չի կարող նշանակել կապիտուլյացիա կամ կազմալուծում»․ Զելենսկի
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին «հստակ տեսլականի» և խաղաղության հասնելու համատեղ ջանքերի համար։ Այս մասին Զելենսկին գրառում է արել X-ում՝ ռուս-ուկրաինական պատերազմի և Մոսկվայի սպառնալիքների թեմայով Մակրոնի ուղերձից հետո։ Ուկրաինայի ղեկավարն ընդգծել է, որ խաղաղությունը պետք է լինի իրական, ոչ թե պարզապես խոսքեր։ «Դա չի կարող նշանակել կապիտուլյացիա կամ Ուկրաինայի կազմալուծում։ Այն պետք է լինի արդար, հուսալի և երկարատև, և դրան կարելի է հասնել միայն Ուկրաինայի, Եվրոպայի և ողջ աշխարհի համար անվտանգության ամուր և երկարաժամկետ երաշխիքների միջոցով: Մենք խորապես գնահատում ենք բոլոր նրանց նախաձեռնություններն ու ջանքերը, ովքեր աջակցում են Ուկրաինային և հզորացնում Եվրոպայի պաշտպանունակությունը», - գրել է Զելենսկին: Նա հավելել է, որ անհամբերությամբ է սպասում առաջիկա օրերին խաղաղությանն ուղղված քայլերի ուղղությամբ աշխատանքին։ Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր հաջորդ շաբաթ Փարիզում կայանալիք երկու երկրների շտաբների պետերի հանդիպման մասին, որոնք պատրաստ են պատասխանատվություն ստանձնել ուկրաինացիների հետ համատեղ մշակված ամուր և կայուն խաղաղության ծրագրի իրականացման համար։ |
Գրինը մի քանի անգամ ընդհատել է Թրամփի ելույթը (տեսանյութ)
3410:44«ԱՄՆ-ն կմշակի «Golden Dome» պաշտպանության նոր համակարգը»․ Թրամփ (տեսանյութ)
8210:20ԱԺ-ում ծափերով շնորհավորեցին Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը
6810:12ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6110:00«Կարևոր նամակ եմ ստացել Զելենսկուց»․ Թրամփ (տեսանյութ)
10009:44«Տիգրան Ավինյա՛ն, մանրից հասնում են քո տներին»․ Արամ Մանուկյան
9909:36