Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 06 մարտի, 2025 թ.

Անհետ կորած զինծառայողների ծնողներն ԱԺ-ում հանդիպում են Անդրանիկ Քոչարյանի հետ

130
Այսօր, 11:24
Անհետ կորած զինծառայողների ծնողներն ԱԺ-ում հանդիպում են Անդրանիկ Քոչարյանի հետ

Այս պահին ԱԺ-ում անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպում են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ: Այս մասին հաղորդում է ԱԺ-ում 24News-ի թղթակիցը։

Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն, սակայն անհետ կորած զինծառայողների հարազատները փորձում են պարզաբանումներ ստանալ Քոչարյանից վերջին հարցազրույցներից մեկում նրա հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ։