Բացահայտվել է գործակալ, որը ինֆորմացիաներ է տվել նաև «Դոգ»-ին․ «Ժողովուրդ»
245
Երեկ, 09:06
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լրագրողներն ու լրատվամիջոցները 21-րդ դարում ոչ միայն պետք է տեխնոլոգիաների, արագության մրցավազքին ու մարտահրավերներին դիմակայեն, այլև ավանդական ռիսկերը կառավարեն: Այս հոդվածն այդ մասին է: Օրաթերթի հետ երկար ժամանակ ինֆորմացիաների տրամադրման դաշտում համագործակցել է Տիգրան Մուրադյան անուն ազգանունով մի քաղաքացի, որը ներկայացել է որպես ՀՀ տնտեսագիտության ինստիտուտի, ինչպես նաև Պետեկամուտների կոմիտեի նախկին աշխատակից: Նրա տված ինֆորմացիաները, բնականաբար, ոչ միշտ են եղել ճշմարտություն, և դրանք չեն հրապարակվել, բայց պաշտոնական կայքերից արված էկրանանկարները եղել են պիտանի, լրագրողական ճշգրտումներից հետո հրապարակվել են: Սակայն կարճ ժամանակ անց պարզեցինք, որ Տիգրան Մուրադյանը ինֆորմացիաներ է հավաքում և տարածում հիմնականում և հատկապես այն մարդկանց մասին, որոնց անձամբ ճանաչում է, շփվում հետները՝ անկախ նախասիրություններից: Մեր խմբագրության տարբեր աշխատակիցների մասին էլ է ստեր տարածել տարբեր կայքերում ու հարթակներում: Օրինակ՝ նա մեզ ինֆորմացիա էր տալիս «Դոգի» մասին (որը երբեք չենք հրապարակել), բայց պարզեցինք, որ Վարդան Ղուկասյանի հիմնական ինֆորմատորը հենց ինքն է: Շատ դեպքեր են եղել, որ նույն նյութը և՛ մեզ է ուղարկել, և՛ «Դոգ»-ին, բայց «Դոգ»-ին ուղարկելիս այնպիսի մեկնաբանություններով է տվել նյութը, որ «Դոգ»-ը շաբաթը մի քանի անգամ մեր լրատվամիջոցին թիրախավորում էր, վիրավորում, զրպարտում, թե իբր իր տվյալներից ենք օգտվել: Մինչդեռ մենք ունեցել ենք միևնույն ինֆորմացիայի աղբյուրը՝ նայեք էկրանանկարներին: Օրինակները, իհարկե, շատ են, որոնց կանդրադառնանք հերթով, փաստերով: Միայն հավելենք, որ երբ սկսեցինք հարցուփորձ անել Տիգրան Մուրադյանի մասին ուժային տարբեր կառույցներից, պարզվեց, որ միջին և միջինից ցածր օղակներում նրան ճանաչում էին, և տպավորություն ստեղծվեց, թե նա հենց ուժայինների գործակալն է՝ ուղարկված լրատվական-հասարակական դաշտ, որը զինված է նաև անհրաժեշտ ինֆորմացիաներով»։