ԱՄՆ-ն դադարեցնում է Ուկրաինայի հետ հետախուզական տեղեկատվության փոխանակումը
![]() ԱՄՆ-ն դադարեցրել է Ուկրաինայի հետ հետախուզական տեղեկատվության փոխանակումը, հայտնում է The Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այս համագործակցությունն օգնել է Կիևին հարձակվել ռուսական ռազմական օբյեկտների վրա, գրում է աղբյուրը։ Հետախուզության փոխանցման դադարը հաստատել է ԿՀՎ տնօրեն Ջոն Ռաթքլիֆը, X-ում հայտնել է Fox News-ի լրագրող Ջեքի Հենրիխը։ Վաշինգթոնը շարունակում է Ուկրաինայի և Ռուսաստանի մասին հետախուզական տեղեկատվություն փոխանցել իր մերձավոր դաշնակիցներին, այդ թվում՝ Մեծ Բրիտանիային, պարզաբանել են թերթի աղբյուրները։ The Daily Mail-ը նշել է, որ լայնածավալ մարտերի սկզբից ի վեր Ավստրալիան և Նոր Զելանդիան (ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի հետ միասին Five Eyes հետախուզական դաշինքի մաս են կազմում) նույնպես տվյալներ են կիսել Ուկրաինայի հետ: |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
