«Ով ում ուզում է՝ թող ծաղիկ նվիրի, ՀՀ ԱԳՆ-ն էր Բելառուսին նոտայով դիմել՝ ՀՀ քաղաքացի բլոգերի գործով»․ Արարատ Միրզոյան
![]() «Ես չգիտեմ՝ ով ինչ դիմավորում է արել, ով ինչ ճանապարհում է արել կամ այլ միջոցառումներ, մենք ազատ երկիր ենք, բոլորն իրավունք ունեն այդպիսի բաներ անելու: Ես կարող եմ փաստեր ասել. փետրվարի 20-ին ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնական նոտայով դիմել է բելառուսական կողմին, հայցել է տեղեկատվություն ՀՀ քաղաքացու վերաբերյալ»,- այս մասին ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանի ԱԳՆ-ն ինչ-որ բան ձեռնարկե՞լ է ՀՀ քաղաքացի բլոգեր Ռոզա Բաբախանյանի իրավունքների պաշտպանության համար, որը ձերբակալվել էր Բելառուսում: «3 օր անց ստացել ենք բելառուսական կողմի պատասխանը, որ այդ անձը ազատազրկված է 15 օրով, և ժամկետը լրանալուն պես բաց է թողնվելու: Ով է ջանք գործադրել բաց թողնելու համար, ով է ներկայացրել որպես իր ձեռքբերում՝ չգիտեմ, մեզ այդքան չի հետաքրքրում: Մենք հավաստիացել ենք, որ մեր քաղաքացին 15 օր հետո բաց է թողնվելու, մնացածը, ով ում ուզում է թող ծաղիկ նվիրի, քավ լիցի, մենք առարկություններ չունենք»,- նշեց Միրզոյանը: |
Գրինը մի քանի անգամ ընդհատել է Թրամփի ելույթը (տեսանյութ)
3410:44«ԱՄՆ-ն կմշակի «Golden Dome» պաշտպանության նոր համակարգը»․ Թրամփ (տեսանյութ)
8210:20ԱԺ-ում ծափերով շնորհավորեցին Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը
6810:12ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6110:00«Կարևոր նամակ եմ ստացել Զելենսկուց»․ Թրամփ (տեսանյութ)
10009:44«Տիգրան Ավինյա՛ն, մանրից հասնում են քո տներին»․ Արամ Մանուկյան
9909:36