Մոսկվան Նիկոլ Փաշինյանի արցունքներին չի հավատում․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Չնայած դեռ անցած տարեվերջից խոսվում է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի՝ Հայաստան այցի մասին, անգամ մոտավոր ժամկետ էր նշվում՝ փետրվարի վերջերին, սակայն օրերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Մատվիենկոյի այցը նախատեսվում է հունիսի 5-6-ը: Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունն ավելի վաղ նշել էր, որ Մատվիենկոն կայցելի Երևան՝ «ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու համար»։ ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, թե ինչու է այցն այդքան հետաձգվել։ Մենք գրել էինք, որ աշխարհաքաղաքական վերջին զարգացումներից հետո Նիկոլ Փաշինյանն անառակ որդու պես որոշել է կրկին նետվել Ռուսաստանի գիրկը և պետական բոլոր գերատեսչություններին հանձնարարել է ՌԴ-ի հետ միջգերատեսչական հորիզոնական կապերն ու շփումները վերականգնել ու մասնակցել բոլոր միջոցառումներին, հանդիպումներին։ Սակայն ՌԴ-ում, ինչպես ասում են, Նիկոլի արցունքներին չեն հավատում և որոշել են փաստերով, ապացույցներով հավաստիանալ: Դիցուք՝ պահանջ է ներկայացվել, որ ՀՀ իշխանությունները չեղարկեն եվրոքվեի նախագծը, երկրորդ ընթերցման հետաձգումն էլ դրանով է պայմանավորված, ու չի բացառվում, որ այն առհասարակ չեղարկվի»։ |
Գրինը մի քանի անգամ ընդհատել է Թրամփի ելույթը (տեսանյութ)
3410:44«ԱՄՆ-ն կմշակի «Golden Dome» պաշտպանության նոր համակարգը»․ Թրամփ (տեսանյութ)
8210:20ԱԺ-ում ծափերով շնորհավորեցին Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը
6810:12ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6110:00«Կարևոր նամակ եմ ստացել Զելենսկուց»․ Թրամփ (տեսանյութ)
10009:44«Տիգրան Ավինյա՛ն, մանրից հասնում են քո տներին»․ Արամ Մանուկյան
9909:36