«Բանակում ինքնասպանությունների կեսից ավելին խաղամոլության հետևանք է». Հայկ Սարգսյան
![]() «Վերջին տարիներին ամբողջ աշխարհում, ցավոք սրտի, նաև Հայաստանում գրանցված ինքնասպանությունների զգալի մասի պատճառը խաղամոլությունն է»,- ԱԺ նիստում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: Պատգամավորը ընդգծեց, որ խաղամոլությունից անմասն չի մնում նաև բանակը, որը մեր հասարակության հայելին է: «2024թ.-ին բանակում տեղի ունեցած ցավալի ինքնասպանությունների կեսից ավելին խաղամոլության հետևանքով է տեղի ունեցել»,- նշեց պատգամավորը՝ կոչ անելով զերծ մնալ խաղամոլությունից, որը կախվածություն և հիվանդություն է։ Նախագծի սկզբնական տարբերակում պատգամավորն առաջարկում էր շահումով խաղերի և բուքմեյքերական գործունեության համար սահմանել 10 տոկոս շրջանառության հարկ։ Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկումների ընթացքում կառավարությունն առաջարկել է խաղային ոլորտի համար բեռի բարձրացումը կատարել պետական տուրքի դրույքաչափերի շարունակական բարձրացման տրամաբանությամբ: «Առաջարկվող օրենսդրական փոփոխություններով 2 անգամ կավելանան օնլայն կազինոների և բուքմեյքերական գործունեության տուրքերը: Կունենանք տարեկան շուրջ 13 մլրդ դրամ հավելյալ պետական եկամուտներ»,– հայտնեց Հայկ Սարգսյանը: |
«Ժամանակը մեր դեմ է աշխատում». ակցիա՝ հաջակցություն Բաքվում ապօրինի պահվող գերիների (տեսանյութ)
4716:12Դպրոցի 3-րդ հարկի պատուհանից ընկած երեխայի վիճակը կայուն է
5416:00«2024-ին ՀՀ-ում թափառող կենդանիների հարձակումներից տուժելու 4947 դեպք է գրանցվել»․ Գառնիկ Դանիելյան
7314:30«Միջպետական ճանապարհը միակողմանի է». Ոսկան Սարգսյան
10114:06«Մարդկանց միայն հետաքրքրում է՝ վարչապետն ինչ ժամ է կապել, ով՝ որտեղից է գողացել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12712:42Ապրիլի 1-ից հունիսի 13-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
13611:42