«ԱՄՆ-ն կմշակի «Golden Dome» պաշտպանության նոր համակարգը»․ Թրամփ
![]() ԱՄՆ կառավարությունը նախատեսում է մշակել և տեղակայել հակահրթիռային պաշտպանության նոր համակարգ՝ Golden Dome (Ոսկե գմբեթ): Այս մասին նա հայտարարել է ԱՄՆ Քոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի առջև ելույթի ժամանակ։ «Որպես Գերագույն գլխավոր հրամանատար՝ ես կենտրոնացած եմ ապագայի հզորագույն բանակի կառուցման վրա: Որպես առաջին քայլ՝ ես խնդրում եմ Քոնգրեսին ֆինանսավորել ամենաառաջադեմ հակահրթիռային պաշտպանության վահանը՝ Golden Dome համակարգը՝ պաշտպանելու մեր հայրենիքը»,- ասել է Թրամփը: Նա նշել է, որ նման հակահրթիռային պաշտպանության համակարգ ստեղծելու ծրագրեր արդեն իսկ գործում էին ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի օրոք (1981-1989 թվականներին), սակայն այն ժամանակվա տեխնոլոգիան թույլ չի տվել իրականացնել նախագիծը։ «Սակայն այժմ մենք ունենք այդ տեխնոլոգիաները, դրանք ուղղակի անհավանական են»,- հավելել է Թրամփը։ «Իսրայելն ունի այն, այլ երկրներ՝ ևս, և Միացյալ Նահանգները նույնպես պետք է ունենան»,- նշել է նա։ «Սա չափազանց, չափազանց կարևոր է: Աշխարհը շատ վտանգավոր է: Մենք ցանկանում ենք պաշտպանված լինել, և մենք պատրաստվում ենք պաշտպանել մեր քաղաքացիներին առավել, քան երբևէ»,- եզրափակել է Թրամփը: |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
