Իվանիշվիլիի նախկին խորհրդականը գաղտնի փախել է Հայաստան
![]() Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նախկին օգնական, Համաներդրումային հիմնադրամի նախկին նախագահ Գեորգի Բաչիաշվիլին փախել է Հայաստան։ Այս մասին ասվում է Վրաստանի ՆԳՆ հայտարարության մեջ։ Բաչիաշվիլին, ով Վրաստանում մեղադրվում է երկու քրեական գործերով և գրավ վճարելուց հետո ազատության մեջ էր, մարտի 4-ին սոցցանցերում հայտարարել է, որ լքել է երկիրը կյանքին սպառնացող սպառնալիքների պատճառով։ Դրա հետ կապված՝ Վրաստանում նրան մեղադրանք է առաջադրվել սահմանն ապօրինի հատելու համար։ Վրաստանի ՆԳՆ-ն շարունակում է որոնել նրանց, ովքեր օգնել են Բաչիաշվիլիին փախչել երկրից։ Նշենք, որ Բաչիաշվիլին մեղադրվում է Բիձինա Իվանիշվիլիից 8253,13 բիթքոյն գողանալու համար (2017 թվականին 39,21 միլիոն դոլար արժողությամբ, ընթացիկ արժեքը՝ ավելի քան 200 միլիոն դոլար)։ Բաչիաշվիլին հերքում է իրեն առաջադրված մեղադրանքը։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
