ԵԽ պատգամավորներն առաջարկում են Հունգարիային զրկել ձայնի իրավունքից․ #Politico
![]() «Volt Europa» կուսակցության Եվրոխորհրդարանի պատգամավորները մարտի 6-ին կայանալիք՝ ԵՄ գագաթնաժողովից առաջ եվրոպացի առաջնորդներին կներկայացնեն գործողությունների ծրագիր, որը ներառում է Հունգարիային ձայնի իրավունքից զրկելը: Այս մասին հայտնում է Politico եվրոպական լրատվական գործակալությունը։ Ըստ աղբյուրի՝ օրենսդիրների ծրագիրը բաղկացած է ինը կետից. ի հավելումն Հունգարիային ձայնի իրավունքից զրկելուն, ԵԽ պատգամավորները կոչ են անում ԵՄ բարձրագույն դիվանագետ Քայա Կալլասին դարձնել ԵՄ լիարժեք արտգործնախարար, ստեղծել ընդհանուր եվրոպական բանակ և ընդլայնել ԵՄ-ի լիազորությունները պաշտպանության ոլորտում: Politico-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԵՄ առաջնորդները Հունգարիայի առարկությունների պատճառով դադարեցնում են Կիևին 20 միլիարդ եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթի մշակումը, որն առաջարկել էր Կալլասը: |

Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞ն․ «Ժողովուրդ»
3809:06
«Այս ամենը տեղավորվում է Նիկոլի հնարած «Իրական Հայաստանի» քաղաքական տրամաբանության մեջ»․ Արմեն Հովասափյան
6908:30
«Կառավարությունն ում համար է բարերար, ում համար՝ վնասատու և չարագործ»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
14403:06
«Սեփական մեղքը փորձում են բարդել նրանց վրա, ովքեր ծառայել են հայրենիքին»․ Միհրան Մախսուդյան
12002:06
«Ջրային ռեսուրսներին վերաբերող հարցերը լուրջ նշանակություն ունեն Բաքվի համար»․ Վարդան Ոսկանյան
14001:06
Համբուրգում ցուցարարները պահանջում են Մերցի հրաժարականը (տեսանյութ)
21700:31
