Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 06 մարտի, 2025 թ.

«Մեզ հենց Վազգենի նման մարդ է պետք, որ մի կեսին համոզի, մյուս կեսին քացու տակ գցի». Վահրամ Մարտիրոսյան

236
Երեկ, 23:12
«Մեզ հենց Վազգենի նման մարդ է պետք, որ մի կեսին համոզի, մյուս կեսին քացու տակ գցի». Վահրամ Մարտիրոսյան

Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Զուտ փաստեր Վազգենի մասին։
1999-ին Հայաստանի ՀՕՊ համակարգերի խտության և հեռահարության մակարդակն ունեին ՆԱՏՕ-ի անդամ ընդամենը չորս երկիր, և դրանց մեջ Թուրքիան չկար։ Իրանը և Հունաստանը նման սպառազինվածության մակարդակից նույնպես շատ հեռու էին։ Հայաստանը տիրապետում էր նաև հարվածային հեռահար հրթիռների, որոնցից տարածաշրջանում էլի ոչ ոք չուներ։ Հայաստանը Չինաստանից ձեռք էր բերում սպառազինություն՝ սկսած հեռահար համազարկային կայաններից մինչև կալաշնիկովներ։ Կալաշնիկովի մակարդակից սկսած, Հայաստան ներմուծվող սպառազինությունը դիվերսիֆիկացված էր, և Հայաստանը մեկ երկրից կախվածություն չուներ։
2020-ի պատերազմում կռվող զրահատանկային տեխնիկայի և հրետանու մոտ 80%-ը Վազգենի բերած սպառազինությունն էր։
Վազգենը և-և-ի դիվանագիտությամբ լայնացնում էր աշխարհը մեր առջև։ Իսկ իրեն քննադատում են կամ-կամ-ով աշխարհը մեզ համար նեղացնողները։
Քաղաքականության մեջ, ինչպես և տնտեսության մեջ, գործում է պահանջարկ-առաջարկի կանոնը։ Եթե գնահատենք և ստեղծենք պահանջարկ Պարույր Հայրիկյան տեսակի, կստանանք Հայրիկյան, եթե արդարացնենք ու պահանջենք Նիկոլին, կստանանք Նիկոլ, գովենք ու պահանջենք Զելենսկի, կստանանք Զելենսկի, գնահատենք ու պահանջենք Վազգեն, կստանանք Վազգեն։
Մեր նեկայի մարտահրավերն ավելի շատ ներքին է, քան արտաքին։ Մեզ հենց Վազգենի նման մարդ է պետք, որ մի կեսին համոզի, մյուս կեսին քացու տակ քցի։ Ու առաջին հերթին հայաստանցի-ղարաբաղցի ու պարթևամետ-բյուզանդամետ հողի վրա ազգին պառակտոողներին։ Իսկ սահմանին կանգնած զինվորը պետք է ավելի շատ վախենա իր գլխավոր հրամանատարից, քան թշնամուց»։