Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 06 մարտի, 2025 թ.

«Ընդամենը 300 գործա՞րք են արել, չեմ հավատում, դիլերները մոլորեցնում են»․ Վահագն Ալեքսանյան

235
Երեկ, 23:18
«Ընդամենը 300 գործա՞րք են արել, չեմ հավատում, դիլերները մոլորեցնում են»․ Վահագն Ալեքսանյան

«Երեկ տեղեկացա, որ էլեկտրամոբիլների ներկրման համար ֆիզիկական անձանց տրամադրված քվոտան՝ 5000 էլեկտրամոբիլների չափով, ամբողջությամբ սպառվել է, բայց, ով զարմանք, պաշտոնական դիլերների քվոտայից սպառվել է մոտավորապես 10 տոկոսը»,- այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ հավելելով՝ էս ֆենոմենի բացատրությունը կա՞ ինչ-որ տեղ:

«Հիմա մենք լուրջ հավատո՞ւմ ենք, որ դիլերներն այս ընթացքում ընդամենը 300 գործա՞րք են արել պաշտոնական: Ես դրան չեմ հավատում: Կներեք, ինձ մոտ տպավորություն է, որ պաշտոնական դիլերները պետությանը, քաղաքացիներին մոլորեցնում են: Այսինքն՝ իրենք իրենց գումարն աշխատում են, նույն կերպ մեքենաները բերում են, ուղղակի գրանցումն անում են ֆիզիկական անձանց անունով ու իրենց քվոտաներին էլ ձեռք չեն տալիս, տաք-տաք պահում են»,- նշեց պատգամավորը։

«Ընդամենը 300 գործա՞րք են արել, չեմ հավատում, դիլերները մոլորեցնում են»․ Վահագն Ալեքսանյան