«Մահացածի մարմինը 70 կմ պետք է տեղափոխե՞ն հերձելու համար»․ Արման Ղազարյանը՝ Անահիտ Ավանեսյանին
![]() «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ տեղեկացրեց, որ Վարդենիս խոշորացված համայնքի բնակիչներն ահազանգել են՝ նշելով, որ օպտիմալացման քողի տակ այնտեղ դիահերձարանի գործունեությունը դադարեցվում է։ «Համայնքում կան բնակավարեր, որտեղից մինչև մոտակա գործող դիահերձարան հեռավորությունը 70 կմ է։ Ի՞նչ հիմնավորմամբ է համայնքի դիահերձարանը փակվել, կա՞, արդյոք, ժամանակացույց դիահերձարանի վերագործարկման համար»,- առողջապահության նախարարից հետաքրքրվեց ընդդիմադիր պատգամավորը։ «Այդ հարցի լուծումը տվել ենք․ Վարդենիսում, Մեղրիում, որտեղ դիահերձարանը տվյալ համայնքում չէ, պետությունը փոխհատուցում է տեղափոխման ծախսերը»,- պատասխանեց Անահիտ Ավանեսյանը։ «Ո՞նց եք պատկերացնում․ մահացածի մարմինը 70 կմ պետք է տեղափոխե՞ն՝ հերձելու համար, դա միայն ֆինանսական խնդիր չէ»,- արձագանքեց պատգամավորը՝ ընդգծելով՝ լղոզված պատասխան եք տալիս։ |

Քննարկվում է հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր սահմանելու մասին հարցը (տեսանյութ)
5813:00
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հանրայնացման պահանջով ակցիա՝ ԱԺ-ի դիմաց (տեսանյութ)
8012:24
«Մանախի գործով 503․1-րդ հոդվածի սահմանադրականության հարցը դրել եմ օրակարգում»․ Աննա Ծառուկյան
9010:48
Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաների սկսվելուց ի վեր ավելի քան 6 հազար մարդ է ձերբակալվել
13010:18
«2021-ի հոկտեմբերի 6-ը՝ Դիլիջանում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
9209:36
Աշոտ Մինասյանն ազատվել է կալանքից
9009:30
