«Վրաստանը ձգտում է դառնալ ԵՄ անդամ, բայց ոչ ամեն գնով և իր շահերի հաշվին»․ Իրակլի Կիրցխալիա
![]() Վրաստանը ձգտում է դառնալ Եվրոմիության անդամ, սակայն ոչ ցանկացած գնով և հանրապետության շահերի հաշվին։ Այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք» խորհրդարանական խմբակցության ղեկավար Իրակլի Կիրցխալիան՝ պատասխանելով ընդլայնման հարցերով եվրոհանձնակատար Մարտա Կոսի հայտարարությանը, թե Վրաստանն այսօր միայն թղթի վրա է Եվրոմիությանն անդամակցելու թեկնածու երկիր։ «Ուստի, երբ մեզ ասում են, որ Վրաստանը «հետ է մնում» Ուկրաինայից և Մոլդովայից, մեր պատասխանը պարզ է՝ Վրաստանն ընտրում է արժանապատվությունն ու խաղաղությունը»,- գրել է նա՝ ֆեյսբուքյան իր էջում։ Նրա խոսքով՝ Վրաստանի իշխանությունները բազմիցս ապացուցել են, որ կարող են իրականացնել եվրոինտեգրման համար անհրաժեշտ բարեփոխումները, սակայն կան կարմիր գծեր, ազգային շահեր և վրաց ժողովրդի կողմից ընտրված իշխանության որոշումների նկատմամբ հարգանքիի անհրաժեշտություն։ «Եթե այսօր Բրյուսելում «առաջընթաց» ասելով հասկանում են, թե որքան անվերապահորեն է երկիրը կատարում քաղաքական պահանջները, ապա սա արդեն ոչ թե արժանիքների վրա հիմնված եվրոպական ինտեգրում է, այլ անվերապահ ենթարկվելու գնահատական»,- նշել է նա։ |

«Իրավապահ համակարգը թերացե՞լ է, որ մեյլով պետք է իրավախախտումների մասին տեղեկացնել վարչապետին»․ հարց՝ Արփինե Սարգսյանին (տեսանյութ)
2512:48
Զելենսկին առաջարկել է երկարաձգել Ուկրաինայում ռազմական դրության և զորահավաքի ժամկետները
10212:31
«Ուզում եմ շնորհավորել մեր ՏԻՄ ներկայացուցիչներին», «ձեր շնորհավորանքները ձեր գրասենյակներում կփոխանցեք»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
7812:24
«Նիստն անցկացրեք պատշաճ կերպով», «նիստը պատշաճ է, մի՛ ընդհատեք ինձ»․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
6712:12
«Երբ նայում ես նախաձեռնության իրական հեղինակին, հասկանում ես՝ որտեղից կարող է գալ վտանգը»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
9011:54
«Հրապարկում կա՝ «Բաքոյանի նախկին քաղաքացիական կինը նախ հաստատեց նրա կողմից բռնության ենթարվելը, ապա հերքեց»․ ոստիկանությունն ի՞նչ միջոցներ է ձեռնարկել»․ Էդգար Ղազարյան
6111:48
