«Պահանջում ենք Քննչական կոմիտեի նախագահի հրաժարականը»․ Մհեր Կարագոզյան
![]() «Ստեղծվում է իրավիճակ, որ մենք պահանջում ենք Քննչական կոմիտեի նախագահի հրաժարականը, վախենամ՝ ստեղծվի իրավիճակ, որ մենք պահանջենք Ֆինանսների նախարարի հրաժարականը»,- Կառավարության շենքի դիմաց կիբերհանցագործություններից տուժած քաղաքացիների բողոքի ակցիայի ժամանակ ասել է «Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանը։ «Քննչական կոմիտեի նախագահը չի պաշտպանում տուժող ճանաչված քաղաքացուն, իսկ Ֆինանսների նախարարությունը կիբերհանցագործությունների և ներդրումային խարդախությունների՝ իբրև թե բացահայտված հանցագործություններից բռնագանձված գումարները վերցնում, տանում է պետբյուջե, իբրև թե չեն ճարում տուժող քաղաքացիներին։ Տուժող քաղաքացիներին մենք ենք ճարում, այստեղ են կանգնած՝ բողոքավոր, տխուր և անպաշտպան»,- մեկնաբանել է նա՝ նշելով, որ Ֆինանսների նախարարությունն ընդհանրապես պատրաստակամություն չունի իրենց հետ համագործակցելու, խնդրին լուծումներ գտնելու։ «Հենա բիզնես ա, եկամուտներ են գալիս, ՔԿ-ն 740 միլիոն դրամի եկամուտ ա իրենց տարել, այսինքն՝ գումարը գնացել ա պետբյուջե, հո չեն հանի՝ հետ տան»,- վրդովվել է հասարակական գործիչը։ |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
