Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 06 մարտի, 2025 թ.

«Արցախցիներին անձնագիր են տալիս, որում ծննդավայրը նշված է Ադրբեջան». Սիրանուշ Սարգսյան

213
Այսօր, 00:24
«Արցախցիներին անձնագիր են տալիս, որում ծննդավայրը նշված է Ադրբեջան». Սիրանուշ Սարգսյան

Լրագրող Սիրանուշ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԿԱՐԵՎՈՐ
Արցախցիներից ոմանք վերաստանալով (չգիտեմ՝ ինչպես ճիշտ ձևակերպեմ այս մառազմը) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, իրենց անձնագրերում հայնտաբերում են, որ ծննդավայրը նշված է Ադրբեջան։
Բայց ընտանիքի մյուս անդամների անձնագրում գրվել է ԼՂԻՄ կամ, օրինակ, Մարտունի ու Ստեփանակերտ։

Արցախցիներից ոմանց անձնագրում գրվել է ԼՂԻՄ կամ, օրինակ, Մարտունի ու Ստեփանակերտ

Ընդ որում, որոշներին բողոքելու դեպքում կամայականության սկզբունքով փոխում են և գրում են, օրինակ, շրջանի անունը, իսկ մյուսներին՝ մերժում։ Այսպիսի բողոքներ ենք ստանում։
Խնդրում եմ, ովքեր արդեն անձնագիր են ստացել նորից ու բախվել են այս խնդրին, արձագանքեն, փորձենք հասկանալ՝ ինչ տրամաբանությամբ են մարդու ինքնությունը հաստատող այս կարևորագույն փաստաթղթում կամայական գրառումներ
«խզբզում»»: