Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 06 մարտի, 2025 թ.

«Կար այն ամենը, ինչ ասել է Վազգենը»․ Արամ Սարգսյանը՝ «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմի մասին

174
Այսօր, 00:30
«Կար այն ամենը, ինչ ասել է Վազգենը»․ Արամ Սարգսյանը՝ «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմի մասին

«Կյանքի մի ամբողջ ընթացք աչքերիդ տակով անցնում է, այդ ամեն ինչը վերհիշում ես, ու երբեմն հույզերը զսպել չի լինում։ Շնորհակալ եմ Նոնիկից, որ այս երազանքն իրականություն դարձրեց, անկախ նրանից, թե այս ֆիլմին ինչ գնահատական կտրվի»,- այս մասին «Վազգեն. վերջին սպարապետը» կինոնկարի պրեմիերայի դիտումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը։

Անդրադառնալով հարցին՝ որևէ ենթատեքստ կա՞ր ֆիլմում Հոկտեմբերի 27-ի կամ Մեղրիի վերաբերյալ, Սարգսյանը նշեց․ «Ո՛չ, բացարձակ։ Ֆիլմում կար այն ամենը, ինչ ասել է Վազգենը, և ավելին որևէ բան չկար»։

Նշենք, որ այսօր՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, մեծ էկրան բարձրացավ «Վազգեն. վերջին սպարապետը» կինոնկարը։ Վազգեն Սարգսյանի ընտանիքի նախաձեռնությամբ նկարահանված կենսագրական ֆիլմի սյուժեի առանցքում Վազգեն մարդն է, ներկայացվում են նրա կյանքի տարբեր փուլերը՝ միահյուսված պատմության նշանակալի իրադարձություններին։

Ֆիլմի գլխավոր պրոդյուսերը և մտահղացման հեղինակը Նոնո Սարգսյանն է՝ Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրը։

«Կար այն ամենը, ինչ ասել է Վազգենը»․ Արամ Սարգսյանը՝ «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմի մասին