Մարտուն Գրիգորյանը Գյումրու ընտրություններին կմասնակցի «Մեր քաղաքը» դաշինքով․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ ««Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանն էլ որոշեց Գյումրու ընտրություններին մասնակցել «Մեր քաղաքը» դաշինքով, որի կազմում ընդգրկված են Երվանդ Թարվերդյանի «Միացյալ Հայաստան» և Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունները: «Հայրենիք» կուսակցությունը վաղուց էր քննարկում Գյումրու ընտրություններին մասնակցելու հարցը։ Ժամանակին նրանք Վանաձորում մասնակցեցին և այնտեղ ավագանու երկու ակտիվ անդամ ունեն։ Ուստի Գյումրիում մասնակցությունը կասկածի տակ չէր առնվում։ Ավելին՝ կուսակցությունում կային մարդիկ, որոնք դեմ էին Մարտուն Գրիգորյանով մասնակցելուն, կարծում էին, որ «Հայրենիքն» ինքնուրույն էլ կհաղթահարի անցողիկ շեմը, իսկ Մարտուն Գրիգորյանն ասոցացվում է Հանրապետականի և Սերժ Սարգսյանի հետ։ Բայց երկար բանակցություններից հետո որոշվեց, որ Մարտուն Գրիգորյանին կաջակցեն։ Ինչ վերաբերում է Գյումրու քաղաքապետերի թեկնածուների կարգախոսներին՝ «Մեր Սարիկը», «Մեր Ռուբոն», ապա Գրիգորյանի թիմում կատակում են․ «Իրենք թող Գյումրունը լինեն, քաղաքը՝ մերը»։ Դաշինքի երկրորդ համարը Գյումրու ներկայիս ընդդիմադիր ավագանիներից Սվետլանա Ադամյանն է, երրորդը՝ Հովհաննես Գևորգյանը։ Ըստ Ընտրական օրենսգրքի՝ դաշինքների դեպքում ցուցակի 70 տոկոսը պետք է կուսակցականներ լինեն»։
|
Գրինը մի քանի անգամ ընդհատել է Թրամփի ելույթը (տեսանյութ)
3410:44«ԱՄՆ-ն կմշակի «Golden Dome» պաշտպանության նոր համակարգը»․ Թրամփ (տեսանյութ)
8210:20ԱԺ-ում ծափերով շնորհավորեցին Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը
6810:12ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6110:00«Կարևոր նամակ եմ ստացել Զելենսկուց»․ Թրամփ (տեսանյութ)
10009:44«Տիգրան Ավինյա՛ն, մանրից հասնում են քո տներին»․ Արամ Մանուկյան
9909:36