«Ամեն երկրորդ պարեկը մեքենան վարում է հեռախոսը ձեռքին». Նաիրի Հոխիկյան
![]() Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը. «Մեղրիում ոստիկանության մեքենան մխրճվել է մայթեզրին կայանած կամազի մեջ։ Հետևանքները տեսնում եք նկարներում։ Ես չգիտեմ, թե իրականում ինչն է եղել այդ վթարի պատճառը, բայց փաստ է, որ պարեկները այդպիսի վթարների ենթարկվում են հիմնականում հեռախոսների պատճառով։ Ամեն երկրորդ պարեկը մեքենան վարում է հեռախոսը ձեռքին։ Կամ խոսում են, կամ սոցիալական ցանցերում են։ Ու քանի որ պարեկներն են օրենքի պահապանները, հենց նրանք էլ անխնա խախտում են օրենքները։ Ո՞վ պիտի պատժի նրանց։ Արդյունքում լինում են վթարներ, որոնց հետևանքով վնասվում են մարդիկ ու մեքենաներ։ Ոստիկանության գարաժները լցված են պարեկային ոստիկանության վթարված ու ջարդված մեքենաներով, որոնք գնելու համար պետական բյուջեի փողերն են ծախսվում։ Ոստիկանության աշխատողների ապօրինություններն ու ամենաթողությունն այնքան շատ են, որ մարդիկ կողքից նայում ու կրկնում են նույնը։ Եթե ոստիկանին կարելի է մեքենայի ղեկին զբաղվել հեռախոսով, հայհոյել ուրիշներին, փողոցային խուլիգանի վարքագիծ ունենալ՝ իրեն սուտի գողականի տեղ դնելով ու արա, ախպեր-ով խոսելով, ապա ինչո՞ւ նույնը չի կարող անել շարքային քաղաքացին»: Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |
«Արցախը կորցնելու համար բոլորս ենք մեղավոր»․ Ռազմիկ Թևոնյան (տեսանյութ)
4010:24ՊՆ-ում կրիզիս է. Պապիկյանը դիմում է նախկիններին․ «Հրապարակ»
10009:18Ի՞նչ կապ ունի Հովիկ Աղազարյանը մեկ օրում հայտնի դարձած նախկին երգչի հետ․ «Հրապարակ»
10009:12Բացահայտվել է գործակալ, որը ինֆորմացիաներ է տվել նաև «Դոգ»-ին․ «Ժողովուրդ»
12109:06Երևանի քաղաքապետարանում ձերբակալություններից հետո իրավիճակը լարված է․ «Ժողովուրդ»
8808:54Սպասվում է առանց տեղումների եղանակ
9208:06