Երևան`   +6 °C
Այսօր`   Հինգշաբթի, 06 մարտի, 2025 թ.

«Եթե շնորհակալ եք ռուսներին, ապա ինչո՞ւ մոնղոլներին շնորհակալ չեք». Վահե Լոռենց

216
Այսօր, 03:06
«Եթե շնորհակալ եք ռուսներին, ապա ինչո՞ւ մոնղոլներին շնորհակալ չեք». Վահե Լոռենց

Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի ֆեյսբուքյան գրառումը․ «Սադրիչ հարց․
Հայե՛ր․ որ շնորհակալ եք ռսներին, ինչ է թե՝ իրենց տիրապետության տակ՝ ԽՍՀՄ տարիներին Հայաստանում կրթություն է զարգացել, հապա ինչո՞ւ նույն բանի համար շնորհակալ չեք մոնղոլներին։ Չէ՞ որ մոնղոլական տիրակալության տարիներին են գործել Գլաձորի, Տաթևի, մյուս համալսարանները։ Դեռ մի բան էլ ավելին․ ռսները քանդում, փակում էին մեր եկեղեցիները, մոնղոլներն արտոնում էին եկեղեցի կառուցելը, առհասարակ՝ եկեղեցուն արտոնություններ են տվել։ Հա չասեք, թե մոնղոլները մեր պետությունը կործանել են։ Ռսներն էլ են կործանել։ Ոնց որ հանուն Ռուսաստանի հարյուր հազարներով զոհվեցինք, մոնղոլների համար՝ տասնյակ հազարներով ենք զոհվել։ Մի խոսքով․․․ Մի՞թե մենք այդքան երախտամոռ ազգ ենք, որ մոնղոլներին մի անգամ շնորհակալություն չհայտնեցինք։ Բա կարելի՞ է․․․
Հ․Գ․ Եթե ասեք՝ դրանք տարբեր բաներ են, պիտի խնդրեմ, որ տարբերությունները թվարկեք։ Այնպես որ, լավ մտածեք, նոր մեկնաբանեք»։

Աղբյուրը`   Վահե Լոռենց