«Սա վերջին նախազգուշացումն է»․ Թրամփը վերջնագիր է ներկայացրել ՀԱՄԱՍ-ին
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման անդամներից պահանջել է ազատ արձակել բոլոր իսրայելցի պատանդներին՝ չենթարկվելու դեպքում սպառնալով հատուցում։ «Ազատ արձակեք բոլոր պատանդներին հի՛մա, և ոչ հետո, անմիջապես վերադարձրեք բոլոր ձեր կողմից սպանվածների մարմինները, այլապես ձեր վերջը կգա», - գրել է Թրամփը՝ The Truth Social սոցիալական ցանցում։ Նա զգուշացրել է, որ «Համասի ոչ մի անդամ ապահով չի լինի», քանի դեռ պաղեստինյան շարժումը չի կատարել իր պայմանները։ «Սա վերջին նախազգուշացումն է, հիմա է ժամանակը, որ ղեկավարությունը հեռանա Գազայից, քանի դեռ այդ հնարավորությունը կա»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։ Թրամփը նաև Գազայի բնակիչներին խոստանացել է պայծառ ապագա, եթե նրանք վերադարձնեն պատանդներին։ Թրամփն այս վերջնագիրը ներկայացրել է իսրայելցի վեց պատանդների հետ հանդիպումից հետո, որոնք ազատ են արձակվել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի համաձայնագրի առաջին փուլի շրջանակներում։ Միևնույն ժամանակ, ՀԱՄԱՍ-ի խոսնակ Հազեմ Քասեմը CNN-ին հայտնել է, որ Թրամփի գրառումը «կբարդացնի հրադադարի համաձայնագրի հետ կապված խնդիրները» և Իսրայելի կառավարությանը կխրախուսի չկատարել այն։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
