«Թրամփն ավարտին կհասցնի ԱՄՆ-ի և Մեքսիկային միջև սահմանային պատի կառուցումը»․ Վենս
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է ավարտին հասցնել ԱՄՆ-Մեքսիկա սահմանին պատի կառուցումը՝ մինչև իր նախագահական ժամկետի ավարտը՝ 2029 թվականը, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսը։ «Նախագահը հույս ունի, որ մինչև իր պաշտոնավարման ավարտը սահմանային պատի կառուցումն ավարտին կհասցնենք։ Խոսքը ֆիզիկական կառույցի, բուն սահմանային պատի մասին է»,- ԱՄՆ-Մեքսիկա սահման կատարած այցի ժամանակ մամուլի ասուլիսին ասել է Վենսը։ Փոխնախագահի խոսքով՝ Թրամփի վարչակազմը դիտարկում է նաև շինարարության ընթացքում տարբեր տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության կիրառումը։ Այսպես, ԱԲ տեսախցիկները կարող են տեղադրվել սահմանին մոտեցող մարդուն ճանաչելու համար։ Թրամփը հունվարի 20-ին ԱՄՆ նախագահի պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո արտակարգ դրություն էր հայտարարել Մեքսիկայի հետ սահմանին։ Միաժամանակ նա հրամայել էր զինվորականներ տեղակայել այնտեղ։ Փետրվարին սահմանապահ ուժերը ձերբակալել են ընդամենը 8326 միգրանտների, ովքեր փորձել են ապօրինի կերպով հատել ԱՄՆ-ի սահմանը՝ հունվարին 61465-ի դիմաց: |

«Բաքվում անցկացվել է «Արևմտյան Ադրբեջանի» համայնք կոչեցյալի ընդհանուր ժողովը»․ Վարդան Ոսկանյան
6900:06
Նեթանյահուն պատրաստվում է Թրամփի հետ քննարկել Իրանի վրա նոր հարձակումների հարցը
128Երեկ, 23:52
«Բանկային համակարգի հետ չհարաբերվելու այլընտրանք չթողնելը մարդու իրավունքների խախտում է»․ Հակոբ Բադալյան
95Երեկ, 23:24
«Հայաստանը նպատակասլաց կերպով տարվում է դեպի քաոս և անիշխանություն»․ Արմեն Այվազյան
102Երեկ, 23:12
«Այս կեղծիքով փլուզվում է Հայաստանի Ազգային անվտանգության համակարգը»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
89Երեկ, 22:18
«Գոռում եք՝ Հայաստանն ինքնիշխան է․ Անգլիան ի՞նչ գործ ունի մեր ընտրությունների հետ»․ Ոսկան Սարգսյան
116Երեկ, 21:24
