Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 06 մարտի, 2025 թ.

«ՀՀ-ն չի ստանձնել որևէ պարտավորություն, որը չի կատարել»․ Արարատ Միրզոյանի արձագանքը Ադրբեջանի ԱԳՆ-ին

267
Երեկ, 21:00
«ՀՀ-ն չի ստանձնել որևէ պարտավորություն, որը չի կատարել»․ Արարատ Միրզոյանի արձագանքը Ադրբեջանի ԱԳՆ-ին

«ՀՀ-ն չի ստանձնել որևէ պարտավորություն, ներառյալ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ, որը չի կատարել»,- այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը, ըստ որի՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման առաջարկները ոչ պրակտիկ են, և ՀՀ-ն չի կատարում իր պարտավորությունները։

«Մենք քանիցս ասել ենք՝ մենք պատրաստ ենք օր առաջ բացել կամ մեր մասով նպաստել տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը: Մենք հանդես ենք եկել շատ ընդգրկուն նախաձեռնությամբ՝ «Խաղաղության խաչմերուկով»: Դրա տրամաբանության մեջ և այդ համատեքստում Ադրբեջանին էլ շատ կոնկրետ առաջարկներ ենք արել: Մեր դիրքորոշումները հանրահայտ են»,- նշեց Միրզոյանը։

Նրա դիտարկմամբ՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը շատ ավելի լայն խոսակցություն է։ «Օրինակ՝ մեր արևմտյան հարևանի՝ Թուրքիայի հետ ունենք այդ խոսակցությունը Գյումրի-Կարս երկաթգծի մասով: Այս նույն ապաշրջափակման արդյունքում նպատակ ունենք կապվել Ադրբեջանի ենթակառուցվածքներով Կենտրոնական Ասիայի հետ, Չինաստանի հետ, և այս խոսակցությունը մենք մեր բոլոր գործընկերների հետ շարունակում ենք»,- նշեց Միրզոյանը:

«ՀՀ-ն չի ստանձնել որևէ պարտավորություն, որը չի կատարել»․ Արարատ Միրզոյանի արձագանքը Ադրբեջանի ԱԳՆ-ին