Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 23 հունվարի, 2025 թ.

«Սուրեն Մանուկյանն ազատվեց կալանքից». Սերգեյ Ոսկանյան

53
Երեկ, 23:42
«Սուրեն Մանուկյանն ազատվեց կալանքից». Սերգեյ Ոսկանյան

ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանն ազատվեց կալանքից, հայտնում է փաստաբան Սերգեյ Ոսկանյանը։ Հիշեցնենք, որ դեռևս 2022 թ. օգոստոսի 11-ից քրեական գործ էր հարուցվել և քրեական հետապնդում էր սկսվել ՀՅԴ անդամ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է խմբի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորը ենթադրաբար առևանգելու և նրա որդիներից առանձնապես խոշոր չափերի գումար ենթադրաբար շորթելու մեջ։

Աղբյուրը`   Սերգեյ Ոսկանյան