«Համեմատելի չեն 2023 թ-ի ցուցանիշները 2020 թ-ի հետ»․ Ծաղիկ Վարդանյան
![]() «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ՀՀ առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարության կատարման ընթացքը: Որպես թիրախային արդյունք՝ ներկայացվել է. «Ըստ այդմ՝ 2020-ի համեմատ 2023-ին գրանցվել է կյանքի միջին տևողության բարձրացում»: Սա մանիպուլյատիվ ձևակերպում է և ոչ թե աշխատանքի արդյունք: «Առողջություն և առողջապահություն. Վիճակագրական տվյալներ՝ աղյուսակներ, գծապատկերներ և քարտեզներ», ձեռնարկում կյանքի միջին՝ սպասվող տևողությունը 2022թ. 75,1 է, 2023 թվականի ցուցանիշները դեռևս հրապարակված չեն, սակայն, ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության, այն կազմում է 77,7 տարի: Շեփորահարվող «երկարակեցությունը» ոչ թե առողջապահական կանխարգելիչ, բուժական, վերակագնողական աշխատանքի արդյունք է, այլ ընդամենը պարզ «պատահականությունների» և մեր ազգի ողբերգության հետևանք: Համեմատելի չեն 2023թ.-ի ցուցանիշները 2020թ.-ի հետ, մի պարզ պատճառով, որ 44-օրյա պատերազմը, կովիդ համավարկը բնակիչների կյանքի սպասվող տևողության ցուցանիշը կրճատել է: ՀՀ առողջապահության նախարարություն, շնորհակալություն, որ վաղաժամ մահերի թիվը չեք համեմատել և հայտարարել, որ «լավ ենք աշխատում»»: ![]() Աղբյուրը` Ծաղիկ Վարդանյան |
«Իլհամ Ալիևը Տիգրան Ավինյանի փոխզիջումը կերե՞լ է». Էդգար Ղազարյան
4422:00«Քաղաքական ռեպրեսիաների գարնանային սեզոնը լինելու է է՛լ ավելի կոշտ ու լկտի». Ռուբեն Մելիքյան
4321:48Ուկրաինայի ԶՈՒ-ն նահանջում է Կուրսկից
10021:08«Բեմադրված ցուցմունքները քննարկելը նշանակում է ընկնել Ադրբեջանի լարած որոգայթների մեջ»․ Արա Պողոսյան
8820:24Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը
11220:18«Հայերն այս փուլում ամբողջապես հրաժարվել են Արցախյան ազգային ազատագրական պայքարից». Արգիշտի Կիվիրյան
9720:12