«Մենք սա համարում ենք քաղաքական հետապնդում»․ Ռուբեն Մելիքյան
![]() «Մենք սա համարում ենք քաղաքական հետապնդում»,- «Իմնեմնիմի» գործով այսօրվա դատական նիստից հետո ճեպազրույցում նշեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Այստեղ առկա է խտրականություն՝ քաղաքական հիմքերով։ Մենք գործ ունենք մեր քաղաքացիների խոսքի ազատությունը պաշտպանելու խնդրի հետ։ Խոսքի ազատությունը դիրքորոշումներ հայտնելու մասին է, երբեմն կարիք է լինում սուր արտահայտվել, սա ես համարում եմ մարդու իրավունքի դրսևորում»,- նշեց իրավապաշտպանը։ Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը «տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, նշված հաղորդման ընթացքում հանդիսանալով տվյալ հաղորդման վարողներ, գիտակցելով բազմահազարանոց լսարանի առկայությունը, ուղղակի դիտավորությամբ կատարել են խուլիգանություն, այն է՝ հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել ՀՀ կառավարության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին»: |
«Իլհամ Ալիևը Տիգրան Ավինյանի փոխզիջումը կերե՞լ է». Էդգար Ղազարյան
4422:00«Քաղաքական ռեպրեսիաների գարնանային սեզոնը լինելու է է՛լ ավելի կոշտ ու լկտի». Ռուբեն Մելիքյան
4321:48Ուկրաինայի ԶՈՒ-ն նահանջում է Կուրսկից
10021:08«Բեմադրված ցուցմունքները քննարկելը նշանակում է ընկնել Ադրբեջանի լարած որոգայթների մեջ»․ Արա Պողոսյան
8820:24Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը
11220:18«Հայերն այս փուլում ամբողջապես հրաժարվել են Արցախյան ազգային ազատագրական պայքարից». Արգիշտի Կիվիրյան
9720:12