«Հայաստանը կանգնած է կապիտուլյացիայի շեմին». Սուրեն Սուրենյանց
![]() Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը. ««Մենք արդեն Ադրբեջանին հայտնել ենք խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրված տարբերակի վերաբերյալ մեր մոտեցումները։ Առաջիկայում հնարավորություն կունենանք ադրբեջանական կողմի հետ քննարկել այդ մոտեցումը»,- երեկ ասել էր Հայաստանի ԱԳ նախարար Մեր կասկածները, ցավոք, հիմնավոր էին: «Ադրբեջանն ու Հայաստանն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունները: Հայաստանն ընդունել է համաձայնագրի վերջին երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները»,- այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը: Ի՞նչ եք կարծում, Բաքուն այլևս պատրա՞ստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ: Իհարկե, ոչ: Հենց այսօր Բաքվից հնչել են նոր պահանջներ: «Հաջորդիվ Բաքուն ակնկալում է, որ Հայաստանը փոփոխություններ կկատարի իր սահմանադրության մեջ»,- այսօր ասել է Բայրամովը: Նիկոլ Փաշինյանը երեկ, ըստ էության, հայտարարեց, որ բավարարելու է Բաքվի նաև այս պահանջը: Իսկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ավելի հեռուն է գնացել: «Հայաստանի տարածքում կան մարդիկ, որոնք ռազմական հանցագործություններ են կատարել ադրբեջանցիների դեմ, նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում, ապա «պետք» է սերտորեն համագործակցի Բաքվի դատական գործընթացի հետ»,- ասել է նա: Նկատի ունեցեք նաև այն հանգամանքը, որ օրակարգից դուրս չի եկել նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման: Մոտ տասն օր առաջ, Ադրբեջանին խորհրդարանի փոխնախագահ Ասկերովը Հայաստանին, ըստ էության, առաջարկել է «Խաղաղության պայմանագիր՝ միջանցքի դիմաց» բանաձևը: Փաշինյանը չունի «կարմիր գծեր» և կասկածից վեր է, որ «ճկուն» լուծում է գտնելու նաև այս հարցում: Հայաստանը կանգնած է կապիտուլյացիայի շեմին, որն, ըստ էության, Փաշինյանի հետպատերազմյան արկածախնդիր քաղաքականության հետևանք է: Փաշինյանի «գրանդիոզ» պլանի նպատակը Հայաստանը «ռուսական տիրապետությունից ազատագրելն» էր, ինչի հետևանքով՝ մեր երկիրը հայտնվեց ադրբեջանա- թուրքական աքցանի մեջ՝ ընդունելով Բաքվի վերջնագրի բոլոր կետերը»: Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
