«Հայաստանը փրկելու ժամանակը քիչ է». Վարուժան Գեղամյան
![]() Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է «Առաջիկա շաբաթներին ու ամիսներին իշխանության քարոզիչներից և նույնիսկ ամեն թեյնիկից մենք լսելու ենք «խաղաղության պայմանագրի» մասին։ Այդ տեղեկատվական գործողության մեկնարկը տրվեց այսօր։ Ադրբեջանը չի կնքելու պայմանագիր դեռ շատ երկար ժամանակ, քանի որ «պայմանագիր» բառը պարունակող թուղթ մեզ նվիրելու դիմաց ունի պահանջների դեռ շատ մեծ ցանկ, որոնք ստանում է՝ երևակայական խաղաղության խոստման դիմաց։ Դա կարող է տևել տարիներ ու երբեք էլ չստորագրվել (եթե Հայաստանում ընտրություններում իշխող վարչախմբին աջակացելու կարիք չլինի)։ Իր էության մեջ պայմանագրում որևէ հայամետ, Հայաստանի շահերից բխող կետ չկա։ *Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի։ Դա ակնհայտ է, եթե հետևեք Ադրբեջանի նախապատրաստական աշխատանքներին՝ գրեթե ամենօրյա ռեժիմով նոր զինամթերքի գնումից մինչև ներքին հանրության շրջանում համապատասխան տեղեկատվական աշխատանք։ Չկա ոչ մի նպատակ՝ չպատերազմելու։ Չեմ բացառում, որ «խաղաղության համաձայնագիրը պատրաստ է»-ն ևս այդ պատերազմի նախապատրաստությունն է։ *Սուտ պայմանագրի ստորագրումն իրավական նոր հետևանքներ է առաջացնելու մեզ բոլորիս համար, որի համեմատ այսօր Բաքվում դատվող մեր գերիների տանջանքները միայն նախերգանք են լինելու։ Այսպիսով, Հայաստանը փրկելու ժամանակը քիչ է, բայց կա։ Լուծումը՝ նոր, ազգային իշխանության ձևավորում՝ առանց կապիտուլյանտների։ Այլ լուծում չկա»։ Աղբյուրը` Վարուժան Գեղամյան |
«Իլհամ Ալիևը Տիգրան Ավինյանի փոխզիջումը կերե՞լ է». Էդգար Ղազարյան
4422:00«Քաղաքական ռեպրեսիաների գարնանային սեզոնը լինելու է է՛լ ավելի կոշտ ու լկտի». Ռուբեն Մելիքյան
4321:48Ուկրաինայի ԶՈՒ-ն նահանջում է Կուրսկից
10021:08«Բեմադրված ցուցմունքները քննարկելը նշանակում է ընկնել Ադրբեջանի լարած որոգայթների մեջ»․ Արա Պողոսյան
8820:24Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը
11220:18«Հայերն այս փուլում ամբողջապես հրաժարվել են Արցախյան ազգային ազատագրական պայքարից». Արգիշտի Կիվիրյան
9720:12