«Ասել են՝ խնդիր ենք տեսնում Սահմանադրության հետ կապված, ասել ենք` մեր ներքին հարցերը չենք քննարկում»․ Նիկոլ Փաշինյան
![]() Սահմանադրության փոփոխության հետ կապված Բաքվի հետ որևէ քննարկում հայկական կողմն ունի՞: Լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հարցին ի պատասխան նշեց․ «Ո՛չ, չունի դրա հետ կապված քննարկում։ Նախ՝ մեր դիրքորոշումը ես արտահայտել եմ, որ մենք կարծում ենք, որ առավել ևս ՍԴ նախորդ տարվա սեպտեմբերի որոշումից հետո ակնհայտ է, որ ՀՀ Սահմանադրությունը չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի կամ որևէ այլ երկրի նկատմամբ: Երկրորդը՝ մենք կարծում ենք, որ Ադրբեջանի սահմանադրությունում կան տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ: Բայց այս բոլոր հնարավոր ընկալումների հետ կապված՝ կա հիմա արդեն նոր իրողություն: Այդ նոր իրողությունը խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցված տեքստի առկայությունն է: Իսկ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը բոլոր այդ մտահոգությունները հասցեագրում է, լուծում է: Եվ մենք հիմա առաջիկա քննարկումներում կփորձենք Ադրբեջանի հետ խոսել այս հարցի վերաբերյալ և տեսնել՝ որն է նրանց դիրքորոշման հիմնավորումը․․․ Խաղաղության համաձայնագրի նախագծի առնվազն 3 հոդվածներում այդ խնդիրներին անդրադարձ կա, և այդ հարցերը լուծված են»: «Իրենք իրենց դիրքորոշումն ասել են, ասել են, որ խնդիր են տեսնում, մենք էլ ասել ենք, որ մենք մեր ներքին հարցերը չենք քննարկում: Սահմանադրության հետ կապված հարցերը մեր ներքին հարցերն են, և մենք դա Ադրբեջանի հետ չենք քննարկում»,- հավելեց Փաշինյանը: |
«Շքեղ մեքենաներ՝ անհասկանալի ու անիմաստ պաշտոնյաների համար»․ Սամվել Հակոբյան
3422:12«Ռեպրեսիվ շոուները ժողովրդի ուշադրությունը մարտահրավերներից շեղելու համար են»․ Արտակ Զաքարյան
6021:18«Վարչապետը թող պատասխանի՝ ինչո՞ւ սնանկացավ Fly Arna ավիաընկերությունը, և որտե՞ղ են պետական փողերը»․ Էդմոն Մարուքյան
7421:12«Թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հրավիրելով՝ ՀՀ անվտանգության երաշխիքները չեն ավելանում»․ Նարինե Մկրտչյան
8620:42«Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ ԵԽ-ի բանաձևն ընդունվելու է վաղը»․ Լիլիթ Գալստյան
10819:30«Ո՞վ է սեփական պետությունը քամուն տված ամենաձախորդ պատուհասը՝ Նիկո՞լը, թե՞ Զելենսկին»․ Սամվել Ֆարմանյան
15119:12