Թրամփը չի բացառում Գրենլանդիան ռազմական ճանապարհով ԱՄՆ-ին կցելու տարբերակը. WSJ
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մտադրությունները Միացյալ Նահանգների ընդլայնման վերաբերյալ լուրջ են, Սպիտակ տան ղեկավարը չի բացառում Գրենլանդին ռազմական ճանապարհով բռնակցելու տարբերակը: Այս մասին հաղորդել է Wall Street Journal-ը՝ աղբյուրներին հղումով: Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստ են լսել Դանիայի առաջարկները՝ կղզում ամերիկյան զորախմբի աճի, ինչպես նաև Միացյալ Նահանգների հանքարդյունաբերական ընկերությունների հետ պայմանագրերի կնքման մասին: Այնուամենայնիվ, Թրամփը «լուրջ է տրամադրված Գրենլանդիային տիրապետելու իր ցանկության մեջ և հրաժարվում է բացառել դրա ձեռքբերման ռազմական ուղիները»: Զրուցակիցներից մեկը նշել է, որ Սպիտակ տունը քննարկում է, թե ինչպես կարող է Վաշինգթոնն ստանալ Գրենլանդիան: Պանամայի քաղաքական իրավիճակին ծանոթ աղբյուրն էլ հայտնել է, որ երկրի իշխանություններն ամեն գնով փորձում են մեղմել ամերիկացի առաջնորդին՝ միաժամանակ պահպանելով ինքնիշխանությունը Պանամայի ջրանցքի վրա: Ըստ նրա, Սպիտակ տունը գոհ է այն զիջումներից, որոնց Պանամայի գործընկերներն արդեն գնացել են, բայց Թրամփը դեռ ցանկանում է «վերադարձնել ջրանցքը Միացյալ Նահանգներ»: |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
