«Դատական իշխանության անկախությունը կապահովվի անկախ մտածողությունը չբռնաբարելով»․ Հովհաննես Քոչարյան
129
Հինգշաբթի, 23 հունվարի, 2025 թ., 01:30
Փաստաբան Հովհաննես Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մասնավոր կարծիք․ Ինչպե՞ս ապահովել դատական իշխանության անկախությունը։ Կոնկրետ գործերին չմիջամտելով ու դատական իշխանության անկախության սահմանադրական «կարմիր գծերի» վրա կանգնելով, դատական ապօրինություններն ու անգրագիտությունները վեր հանելով և հետևանքները վերացնելով, իրավունքի «ջահերին», հատկապես փորձառու, պետականորեն փայփայելով ու առաջ տանելով, նրանց անկախ մտածողությունը չբռնաբարելով, համարձակ ու հիմնարար իրավունք պաշտպանող դատական ակտերի ընդունումը խրախուսելով։ Ինչպե՞ս կարելի է բարձրացնել դատարանների հեղինակությունը՝ դատական ակտերի պատճառաբանվածությունն ու հիմնավորվածությունը իրապես ստուգելով, անմեղության կանխավարկածը, հումանիզմը, մրցակցությունն ու իրավահավասարությունը յուրաքանչյուր կոնկրետ գործով իրական և շոշափելի դարձնելով, որը մեկ բառով կոչվում է արդարադատություն։ Ովքե՞ր կարող են դա ապահովել։ Փաստաբանական համայնքում և ակադեմիական շջանակներում հեղինակություն ունեցող և վստահություն վայելող դատավորները, որոնք թվով շատ չեն, բայց եթե նրանք իրենց տեղը գտնեն վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում, մեծ ծառայություն կմատուցեն բարձրագույն իշխանությանը, որովհետև վերջինիս «կընծայեն» արձանագրված հաջողությունները՝ որպես իշխանության ճիշտ քաղաքականության արդյունք կապիտալացնելու հնարավորություն»: