««Սահակյանց» անիմացիոն ստուդիային զրկում են տարածքից». Դավիթ Սահակյանց
![]() Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցին պատկանող «Սահակյանց» անիմացիոն ստուդիան, որը գործում է Երևանի Վարդանանց փողոցի 30 հասցեում, զրկվում է պետության կողմից անհատույց տրամադրված տարածքից․ ահազանգում է անձամբ Սահակյանցը։ «Հարգելի հետևորդներ, ՀՀ կառավարության որոշման համաձայն, «Սահակյանց» ստուդիային զրկում են տարածքից, որը տրամադրվել էր անհատույց 2014 թ-ին կնքված պայմանագրով և դեռ երկար տարիներ պետք է ծառայեր երեխաներին և ուսանողներին կրթելու, բազմաթիվ երեխաներին հյուրընկալելու՝ հայկական անիմացիային ծանոթացնելու և նոր անիմացիոն ֆիլմեր ու նախագծեր ստեղծելու նպատակին։ Ոմանք կարծում են, որ դա այնքան էլ կարևոր ԳՈՐԾ չէ․․․
Հիշեցնենք, որ Դավիթ Սահակյանցը միացել էր Կիրանցի պայքարին, իսկ ավելի վաղ՝ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջադրվել էր «Հայաստան» դաշինքի պատգամավորական ցուցակով։ Նա ցուցակի 44-րդ համարն էր։ Աղբյուրը` «Սահակյանց» անիմացիոն ստուդիա |

««Մաշան և արջը» մուլտֆիլմն իր բարությամբ գրավել է ամբողջ աշխարհը». Պեսկով
42921.08.2026, 14:34
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳՆ (տեսանյութ)
14719.08.2026, 22:36
5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր
17618.08.2026, 20:12
«Գաջեթների չափից ավելի օգտագործումը կարող է բացասաբար անդրադառնալ ուշադրության ու վարքի վրա». ԱՆ
13318.08.2026, 11:18
Երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ
16811.08.2026, 19:48
Ութամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը բարձրացել են Արարատ լեռ
19607.08.2026, 00:00
