Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 17 սեպտեմբերի, 2026 թ.

«Հանրային տիրույթում աղավաղվում է մեր լեզուն». Խաչիկ Աբաջյան

41
Այսօր, 23:42
«Հանրային տիրույթում աղավաղվում է մեր լեզուն». Խաչիկ Աբաջյան

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փոխտնօրեն Խաչիկ Աբաջյանը ֆեսբուքյան էջում գրել է․ «Շատերն այսօր անգամ պարզ, հասարակ միտքը չեն կարողանում հստակ ձևակերպել թե՛ բանավոր, թե՛ գրավոր խոսքում․․․
Անհնար է առանց ցավի նայել, թե ինչպես է հանրային տիրույթում աղավաղվում մեր լեզուն։ Երբ հանրային գործիչն ամբիոնից կամ եթերից խոսում է կոպիտ, անհասկանալի սխալներով՝ շարահյուսական, ձևաբանական, դա արդեն պարզապես տգիտություն չէ։
Դա ուղղակի անարգանք է մայրենի լեզվի նկատմամբ։
Ցավալին այն է, որ այս վիճակը վաղուց դուրս է եկել անհատական սխալների սահմանից․ այն դարձել է համատարած երևույթ։ Երբ խոսափողն իրենց ձեռքում ունեցող մարդիկ չունեն տարրական գրագիտություն, նրանք ոչ թե պարզապես վարկաբեկում են սեփական անձը, այլ լեզուն իջեցնում են ամենացածր նշաձողի։
Միգուցե ժամանակն է հասկանալու, որ երբեմն պարզապես կարելի է լռել՝ ի ցույց չդնելով սեփական մտահորիզոնի սահմանափակությունը։
Խոսքը մտածողության հայելին է, և եթե հայելին ճեղքված է, ապա միտքն ու ասելիքը կորցնում են իրենց արժեքը»։

Աղբյուրը`   Խաչիկ Աբաջյան