«Հայաստանը պատրաստ չէ ԵՄ-ին լիարժեք ինտեգրմանը»․ Բունդեսթագի պատգամավոր
![]() Հայաստանը եվրոպական տնտեսական և առևտրային նորմերին իր օրենսդրությունն ու կարգավորումները համապատասխանեցնելու գործընթացում ավելի առաջ է գնացել, քան դա հաճախ ընկալվում է Գերմանիայում, Известия-ին հայտնել է Բունդեսթագի պատգամավոր Մաթիաս Մոսդորֆը։ «Գործընկերության համաձայնագիրը (CEPA) արդեն համապարփակ հիմք է ստեղծում այնպիսի ոլորտներում մերձեցման համար, ինչպիսիք են մրցակցությունը, պետական գնումները, արտադրանքի անվտանգությունը, մաքսային վարչարարությունը և իրավական որոշակիությունը»,- ասել է նա։ Միևնույն ժամանակ, անիրատեսական կլիներ խոսել ինտեգրման լիարժեք պատրաստակամության մասին, նշել է Մոսդորֆը։ «Հետագա համապատասխանեցում է անհրաժեշտ, մասնավորապես, օրենքների միասնական կիրառման, պետական կառավարման մարմինների և դատական համակարգի անկախ ու կանխատեսելի գործունեության, կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև առևտրի տեխնիկական և սանիտարական չափանիշների պահպանման հարցերում։ Բացի այդ, պետք է հաշվի առնել Հայաստանի մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը»,- հայտարարել է քաղաքական գործիչը։ Ուստի, պատգամավորի համոզմամբ, մերձեցման գործընթացը պետք է լինի գործնական և փուլային։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
