ԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Իրանի պատվիրակությանը
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հաստատել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի վիզաները՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելու համար, գրում է Associated Press (AP)-ը։ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ վիզաներ են տրամադրվել Իրանի «հիմնական պատվիրակությանը», ինչպես նաև անհրաժեշտ անձնակազմին. «Համաձայն մեր պարտավորությունների՝ որպես ընդունող երկրի, իրանական ռեժիմի հիմնական պատվիրակությունը կկարողանա մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվան»։ Իրանական պատվիրակությունը կենթարկվի ճանապարհորդական սահմանափակումների, և նրա անդամներին կարգելվի գնել շքեղ ապրանքներ և որոշակի այլ իրեր։ Պետդեպարտամենտը նաև նշել է, որ 2026 թվականի պատվիրակությունը կլինի ավելի փոքր, քան 2025 թվականի պատվիրակությունը։ Որոշումը հայտարարվել է մեկ օր անց այն բանից հետո, երբ Պետդեպարտամենտը մերժեց Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին և նրա պատվիրակությանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու վիզա տրամադրելը։ |

Հովիվը վերադարձվել է Ադրբեջան
156Երեկ, 13:12
ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
104Երեկ, 12:02
«Մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ»․ Հակակոռուպցիոն կոմիտե
21224.10.2026, 12:18
Նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի Ազգային ժողովի լիագումար նիստում
49023.10.2026, 10:54
«Ձեռնարկվում են համապատասխան գործողություններ ԱՀ քաղաքացուն վերադարձնելու նպատակով»․ ԱԱԾ
17722.10.2026, 09:42
Հակակոռուպցիոն կոմիտեն տեսանյութ է տարածել (տեսանյութ)
17421.10.2026, 11:30
