Կրկնակի վրաերթի ենթարկված տղամարդը մահացել է
167
Հինգշաբթի, 17 սեպտեմբերի, 2026 թ., 22:00
![]() Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Արմավիր-Երևան Մ5 ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, ժողովրդին հայտնի Մրգաշատի խաչմերուկում, անհայտ մակնիշի ու համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, որից հետո վրաերթի ենթարկվածին կրկնակի վրաերթի է ենթարկել «Լադա» մակնիշի ավտոմեքենան։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի, դեպքի վայրից փախուստի դիմած ավտոմեքենայի մակնիշը, վարորդների ու մահացածի ինքնությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը Արմավիրի մարզի բնակիչ 69-ամյա Զվարթ Ա-ն է։ |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
