Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ
![]() ՀՀ քաղաքացիներն այսուհետ կարող են նորածին երեխային առողջության առաջնային պահպանման օղակում (պոլիկլինիկայում) գրանցել նաև առցանց։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով մուտք գործել համակարգ, սեղմել «Շարունակել» կոճակը, անցնել նույնականացում, ապա ընտրել համապատասխան բժշկական հաստատությունն ու բժշկին։ Առցանց գրանցում իրականացնելու հնարավորություն ունի երեխայի մոր հետ գրանցված ամուսնություն ունեցող հայրը։ Մոր դեպքում գրանցված ամուսնության առկայությունը պարտադիր չէ։ Եթե նորածնի հաշվառման և փաստացի բնակության հասցեները չեն համընկնում, ծառայությունից հնարավոր է օգտվել միայն ֆիզիկապես՝ այցելելով փաստացի բնակության հասցեի մարզում գտնվող բժշկական կազմակերպություն։ Բժշկական կազմակերպությունում նորածնի գրանցումը կատարվում է անմիջապես։ Գրանցումից հետո մի քանի օրվա ընթացքում ընտանեկան բժիշկը պետք է կապ հաստատի ծնողի հետ՝ տնայց կազմակերպելու նպատակով։ Հղումը՝ այստեղ: |

Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները (լուսանկար)
19211.11.2026, 22:36
Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ
19006.11.2026, 16:24
Հելոուին՝ Սպիտակ տանը․ Թրամփը հյուրընկալել է հարյուրավոր երեխաների (տեսանյութ)
68730.10.2026, 09:43
Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել, ծնողները դեռ հայտնի չեն
25026.10.2026, 19:12
Հայաստանը՝ «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող (տեսանյութ)
31525.10.2026, 01:36
«Հայաստանն էլ պետք է ընդօրինակի»․ Սամվել Հայրապետյան
24324.10.2026, 14:00
