Կոշում բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով
Հունվարի 20-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում Ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոշ համայնքում գտնվող հանդիսությունների սրահի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել և կան վիրավորներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Կոշ համայնքից «Գագաթային շրջանի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել զորակոչիկ, Արագածոտնի մարզի բնակիչ 18-ամյա Ավետիս Վ․-ն, իսկ «Աստղիկ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել 2 քաղաքացի՝ Արագածոտնի մարզի բնակիչներ 41-ամյա Նվեր Բ․-ն և 24-ամյա Մայիս Ա․-ն։ Պարզվել է նաև, որ հունվարի 19-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, Կոշ համայնքի 1-ին փողոցում գտնվող հանդիսությունների սրահի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզի բնակիչներ 57-ամյա Գևորգ Շ․-ի, նրա որդու, 35-ամյա Վաչագան Շ․-ի և եղբայրներ, Արագածոտնի մարզի բնակիչներ 37-ամյա Արթուր Հ․-ի, Նվեր Բ․-ի միջև, այնուհետև հունվարի 20-ին ժամը 02։00-ի սահմաններում վիճաբանությունը շարունակվել է Կոշ համայնքի 6-րդ փողոցում Նվեր Բ․-ի, Արթուր Հ․-ի, Վաչագան Շ․-ի, Ավետիս Վ․-ի և Մայիս Ա․-ի միջև, որի ընթացքում Նվեր Բ․-ն, Ավետիս Վ․-ն և Մայիս Ա․-ն ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոցներ, ինչպես նաև կոտրել են Վաչագան Շ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի դիմային և կողային ապակիները: |
«Համեմատելի չեն 2023 թ-ի ցուցանիշները 2020 թ-ի հետ»․ Ծաղիկ Վարդանյան (լուսանկար)
2100:24Le Monde-ը և Liberation-ը հայտարարում են X-ից հեռանալու մասին
4500:13Ծեծկռտուք՝ Երևանի «Տրոլեյբուսների պարկ»-ում
65Երեկ, 23:24Քենիայում կանգնեցրել են Թրամփի արձանը, ներսում՝ զուգարանակոնք (տեսանյութ)
110Երեկ, 22:38Թբիլիսիում ցուցարարները կրկին փակել են Ռուսթավելի պողոտան
94Երեկ, 22:31Թրամփին դատի են տվել կառավարության աշխատակիցներին աշխատանքից ազատելու հրամանի պատճառով
112Երեկ, 22:26