Թբիլիսիում ցուցարարները կրկին փակել են Ռուսթավելի պողոտան
![]() Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի մոտ հակակառավարական հերթական բողոքի ակցիան է ընթանում։ Ցուցարարները փակել են Ռուսթավելի պողոտայի երթևեկությունը, որտեղ գտնվում է խորհրդարանի շենքը։ Ցուցարարների պահանջը մնում է անփոփոխ՝ ազատ արձակել նախկինում կալանավորված ակտիվիստներին և նշանակել նոր խորհրդարանական ընտրություններ։ Նրանք նաև համերաշխություն են հայտնում տեղական «Բաթումելեբի» առցանց լրատվականի ղեկավար Մզիա Ամագլոբելիին, ով ձերբակալվել էր հունվարի 12-ին Բաթումում տեղի ունեցած ցույցի ժամանակ և ենթարկվում է քրեական պատասխանատվության՝ ոստիկանին ապտակելու համար։ Բողոքի ցույցերը Թբիլիսիում սկսվել են նոյեմբերի 28-ին, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ երկրի իշխանություններն իրենց հերթին սառեցնում են Եվրոմիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների բացման գործընթացը։ Բողոքի առաջին շաբաթն ամենաբուռնն էր, հետո բողոքի ակցիաները խաղաղ բնույթ ստացան, դրանք ամեն օր տեղի են ունենում խորհրդարանի շենքի մոտ և ավարտվում կեսգիշերին մոտ՝ քաղաքացիները ինքնակամ լքում են Ռուսթավելի պողոտան։ |

Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են փորձում շորթել՝ կեղծ լուսանկարներ հրապարակելու սպառնալիքով (տեսանյութ)
12901:06
Թրամփի և Զելենսկու միջև թշնամանքը հասել է ճգնաժամային կետի. The i Paper
22700:19
Ռուսաստանցի ռեփեր Նավայ Բակիրովը ձերբակալվել է Ղազախստանում
15800:07
«Հայաստանի պատի առաջին լեշը կախեց «տանտերը» Ամուլսարում». Բաբկեն Նավասարդյան
140Երեկ, 23:42
«Թայվանը պարտավորվել է Ալյասկայից 70–80 միլիարդ դոլարի հեղուկացված բնական գազ գնել». Թրամփ
186Երեկ, 23:24
«Ռուսները Լուլուին հավասարեցրել են բանջարաբոստանային մշակաբույսի». Արգիշտի Կիվիրյան
132Երեկ, 22:48
