Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 23 հունվարի, 2025 թ.

«Թե՞ մի պատեհ առիթով պարոն Սիմոնյանին էլ բացատրել, որ էս իրա թաղը չի»․ Հովիկ Աղազարյան

76
Երեկ, 21:48
«Թե՞ մի պատեհ առիթով պարոն Սիմոնյանին էլ բացատրել, որ էս իրա թաղը չի»․ Հովիկ Աղազարյան

«Տեղի ունեցավ երկու խախտում, նախ պարոն Սիմոնյանը խնդրեց մեզ՝ գործընկերներին՝ ժամանակի մեջ տեղավորվենք, որովհետև հյուրեր ունեն․ տրամաբանական խնդրանք։ Եղան պատգամավորներ, որոնք իրենց հարցը հանեցին՝ հարգելով ԱԺ նախագահի խնդրանքը։ Բայց պարոն Սիմոնյանն առանց հերթագրության ձայն տվեց պարոն Սուքիասյանին։

Մի ուրիշ հանգամանք էլ՝ իմ գործընկեր Հակոբ Ասլանյանը շատ պարզ հարց ուղղեց առողջապահության նախարարին, բայց պարոն Սիմոնյանը, էլի ոտնահարելով ԱԺ կանոնակարգ օրենքը՝ ասաց՝ ձեր հարցին կպատասխանենք գրավոր, եթե գրավոր դիմեք»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Դիմելով արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին՝ Աղազարյանը նշեց․ «Հիմա դուք՝ որպես արդարադատության նախարար, այստեղ որևէ խնդիր տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ, թե՞ մի պատեհ առիթով պարոն Սիմոնյանին էլ բացատրել, որ էս իրա թաղը չի»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Կառավարության որևէ անդամի ձեր հարցը չի վերաբերում․․․ Կոռեկտ պահեք Ձեզ․․․ Ավելի կոռեկտ պահեք, թե չէ ես Ձեզ կհրավիրեմ կոռեկտության»։

«Թե՞ մի պատեհ առիթով պարոն Սիմոնյանին էլ բացատրել, որ էս իրա թաղը չի»․ Հովիկ Աղազարյան