««Իկարուսներ»-ը վերացան, որովհետև այն ժամանակ դրանց համար չի վճարվել». Նիկոլ Փաշինյան
![]() Երևանում այլևս չկա այն, ինչ մենք 2017 թվականին անվանել ենք «հուսահատության ԳԱԶել»-ներ, Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այժմ քննարկվում է Երևանում նոր տրանսպորտային համակարգ ստեղծելու հարցը: «Մի հարց տամ՝ Երևանում տրանսպորտային համակարգ չի եղե՞լ, նո՞ր ենք էդ համակարգը կառուցում: Երևանում եղել է տրանսպորտային համակարգ, բայց վերացել է, որովհետև դրա համար ամեն ինչ արվել է, որ լինի ձրի, որ սոցիալական որևէ շորշոփ չառաջացնի: Հիմա կարող ենք ասել՝ եկեք ոչինչ չփոփոխենք, ինչպես օգտվում էինք «ԳԱԶել»-ներից, օգտվենք նոր ավտոբուսներից: Բայց տեղի կունենա հետևյալը՝ տրանսպորտ, որի պատուհանի տեղը «սկոչով ցելոֆան է կպցրած», պատուհանը կոտրված է, նստարանը կոտրված է: Մենք ուզում ենք վճարել միայն մեր՝ այսօրվա գործի գնալու համա՞ր, թե՞ որ 10 տարի հետո էլ Երևանում հնարավոր լինի նորմալ տրանսպորտով գործի գնալ: «Իկարուս»-ները վերացան, որովհետև այն ժամանակ դրանց համար չի վճարվել»: |

«Պետական հիմարության պատճառով ուզում են ժողովրդին պատժել». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
19219.11.2026, 20:12
«Աջափնյակի այս խցանումը զուտ ենթակառուցվածքի խնդիր է». Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
16918.11.2026, 21:24
«Շատ տարբեր մարդիկ ոնց որ թե չեն պատկերացնում համակարգային խնդիրը»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
16416.11.2026, 10:36
«Անդադար լսում ենք հատկապես տղա երեխաներին չվճարելու պատրվակով ավտոբուսից իջեցնելու դեպքերի մասին». Էլիզա Առաքելյան
22011.11.2026, 23:30
«Էս էլ ճամփին պետք կգա». Նիկոլ Փաշինյանը բանանը խցկեց գրպանը (տեսանյութ)
21811.11.2026, 22:54
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է ներկայացրել
19611.11.2026, 19:06
