«Օկուպացիոն հանցախումբը Ոսկեպարում կգնա զիջման»․ Ասպրամ Կրպեյան
«Մենք տեսնում ենք այս օկուպացիոն հանցախմբի ներկայացուցիչների պատրաստակամության դրսևորումը՝ ցանկացած զիջման գնալու՝ սեփական աթոռը՝ սեփական իշխանությունը պահելու համար»,- «ԱնտիՖեյք»-ի հետ զրույցում այս մասին նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։ Նրա դիտարկմամբ՝ հատվածական, ապօրինի զիջումները որևէ աղերս չունեն թե՛ իրավականության և թե՛ դեմարկացիայի ու դելիմիտացիայի հետ։ «Սա փոխզիջում չէ, միակողմանի զիջում է, ինչը կործանարար հետևանքներ է ունենալու ՀՀ-ի և հայ ժողովրդի համար։ Սրանք վտանգում են մեր կենսական շահերը և ոտնահարում մեր հիմնարար իրավունքները։ Տեղի ունեցողը Կիրանցի շարունակությունն է․ այդ թևով առաջ են շարժվելու, ամենայն հավանականությամբ, Ոսկեպարի հատվածում ենք զիջում ունենալու, բայց մենք ահազանգեր ենք ստանում նաև Վայոց ձորից։ Ոսկեպարում ցանկացած դիրքի զիջումը մեզ համար մեծ խնդիրներ է ստեղծելու, նման զիջումները միայն մեկ նպատակ ունեն՝ իրականացնել բոլոր պահանջները, փոխարենը ՀՀ-ում պահպանել իշխանությունը։ Թուրքիան և Ադրբեջանը երաշխավորել են այս օկուպացիոն հանցախմբի անվտանգությունը, որը փոխարենը պատրաստ է ամեն ինչ զիջելու»,- նշեց Կրպեյանը՝ հավելելով՝ այս համատեքստում են տեղի ունենում բոլոր զիջումները»։ |
«Օկուպացիոն հանցախումբը Ոսկեպարում կգնա զիջման»․ Ասպրամ Կրպեյան (տեսանյութ)
51Երեկ, 23:33«Ռազմաճակատ բերված հյուսիսկորեացի 12000 զինվորից 4000-ը զոհվել է». Զելենսկի
99Երեկ, 23:19«Ղազարյան VS Ղազարյան»-ի «հյուրը» Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն է (տեսանյութ)
53Երեկ, 23:06«Մայր Հայաստան»-ը կմիանա բողոքի ակցիային՝ ընդդեմ հարկային տեռորի»․ Արշակ Սարգսյան
66Երեկ, 22:54Բաքվում ավարտվել է հայ գերիների նկատմամբ շինծու դատավարության երկրորդ նիստը
93Երեկ, 22:12«Կենացների մի անորակ շիլաշփոթ են բերել՝ անունը դնելով օրենք»․ Լիլիթ Գալստյան
77Երեկ, 21:48