Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 22 հունվարի, 2025 թ.

Դատավոր Գառնիկ Ստեփանյանի լիազորությունները կասեցվել են

92
Այսօր, 00:54
Դատավոր Գառնիկ Ստեփանյանի լիազորությունները կասեցվել են

2025 թվականի հունվարի 21-ին դռնփակ նիստում Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գառնիկ Գարուշի Ստեփանյանի լիազորությունները կասեցնել՝ մինչև քրեական վարույթի ավարտը՝ հիմք է ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի հունվարի 20-ին ներկայացված «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գառնիկ Գարուշի Ստեփանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ» թիվ 36/13-25 միջնորդությունը բավարարելու մասին Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունվարի 21-ի թիվ ԲԴԽ-7-Ո-Ք-1 որոշումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 165-րդ հոդվածի 1-ին մասով, Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման 1-ին հավելվածի 86-րդ կետով։